Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրսբերումն իրադարձությունների ցավալի զարգացում կլինի: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Կարդացել եմ այն, ինչ դուք եք կարդացել: Այդ դուրսբերումը ցավալի կլինի»,- ասել է նա: Հոկտեմբերի 27-ին The Wall Street Journal պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փաստաթուղթ է ստորագրել, որում ասվում է նշված պայմանագրից դուրսբերման մտադրության մասին: Պարբերականի աղբյուրները պնդում են, որ այդ որոշումը վերջնական չէ, եւ խորհրդակցությունները շարունակվում են: Բաց երկնքի մասին բազմակողմ պայմանագիրը, որն ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) 23 անդամ պետությունների ներկայացուցիչների կողմից, մշակվել է Մոսկվայի ակտիվ մասնակցությամբ։ Ռուսաստանի ԱԳՆ գնահատականով՝ ԲԵՊ-ը վստահության եւ անվտանգության ամրապնդման կարեւոր միջոց է։ ԲԵՊ ուժի մեջ մտնելը (Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրի եւ 1999 թվականի Վիեննայի փաստաթղթի հետ միասին) գործնականում ավարտեց եվրատլանտյան տարածքում սովորական սպառազինությունների ոլորտում վստահության եւ թափանցիկության ռեժիմի ամրապնդման ձեւավորումը։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03