Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, նորանշանակ դեսպան Անդրեա Վիկտորինի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը: Ողջունելով հյուրին՝ նախարարը շնորհավորել է Անդրեա Վիկտորինին դեսպանի բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և նկատել, որ Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև ձևավորվել են կայուն և շարունակաբար զարգացող հարաբերություններ, որոնք երկուստեք ջանքերի շնորհիվ բարձրանալու են որակական նոր հարթություն: Անդրեա Վիկտորինը իր հերթին կարևորել է ձևավորված հարաբերությունների ամրապնդմանն ուղղված քայլերի հետագա ակտիվացումը և վերահաստատել Եվրամիության՝ Հայաստանում տարածքային զարգացմանն ուղղված քայլերին տեխնիկական աջակցություն տրամադրելու և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ փոխգործակցելու պատրաստակամությունը: Զրուցակիցները քննարկել են համատեղ աշխատանքների ընթացքը և փոխգործակցության ընդլայնման ուղղությունները կոշտ թափոնների կառավարման, ջրային ռեսուրսների, էներգետիկայի, տարածքային զարգացման պիլոտային ծրագրերի ոլորտներում: Նախարարն ընդգծել է տարածքային համաչափ զարգացմանն ուղղված ԵՄ աջակցության և ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումների փոխլրացման անհրաժեշտությունը: Սուրեն Պապիկյանը նաև կարևորել է էներգետիկ ոլորտում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանի համար առանցքային է էներգետիկ անվտանգությունը, ինքնուրույնությունը և այս ասպարեզում բալանսավորված անկախությունը: Կողմերն անդրադարձել են նաև Հյուսիս-հարավ ճանապարհային հանգույցին, Կովկասյան էլեկտրահաղորդակցման ցանցում տարվող աշխատանքային հարցերի: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակվել համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով և գործադրել առավելագույն ջանքեր՝ ենթակառուցվածքների զարգացման արդյունավետ համագործակցություն ապահովելու համար:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01