Աշխարհի խոշորագույն լողավազանը գտնվում է Չիլիի հարավում և պատկանում է Ալգարրոբո քաղաքում գտնվող Սան Ալֆոնսո դել Մար հանգստավայրին, գրում է travel.ru-ն: 2007 թվականին լողավազանը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենամեծ լողավազան: Լողավազանն ասես արհեստական լճակ լինի՝ լցված բյուրեղյա մաքուր ջրով, որը հատուկ սարքերը վերցնում են Խաղաղ օվկիանոսից, այնուհետև զտում և ավելացնում համապատասխան քանակությամբ աղ: Համարյա ամբողջ տարի լողավազանի ջրի ջերմաստիճանը +26 աստիճանից ցածր չի լինում, ինչը 9 աստիճանով բարձր է Խաղաղ օվկիանոսի ջրից: Այդ պատճառով մարդկանց մեծամասնությունը նախընտրում է լողալ լողավազանում՝ օվկիանոսի փոխարեն: Լողավազանի չափերը հսկայական են (այլապես այն չէր հայտնվի Գինեսի ռեկորդների գրքում)՝ երկարությունը 1 կիլոմետր է, մակերեսը՝ 81 000 քառակուսի մետր, խորությունը որոշ տեղերում հասնում է մինչև 35 մետրի: Լողավազանը մինչև 250 000 խմ ջուր է տեղավորում, այսինքն՝ 6000 սովորական 8 մետրանոց լողավազանի ջուր: Արհեստական լճակի շինարարությունը սկսվել է 1992 թվականին և ավարտվել 1997-ին: Լողավազանի շինարարության արժեքը կազմել է 2 միլիոն դոլար: Բացի դրանից՝ ամեն տարի լողավազանի ծառայությունների համար ծախսվում է շուրջ 4 միլիոն դոլար:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14