ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Կորեայի Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա նշանակումը զգալի խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լի Սոկ-Բեն ասել է, որ ջանք չի խնայի հայ-կորեական փոխգործակցությունը նոր մակարդակի հասցնելու համար: Նա նաև շնորհավորել է ՀՀ կառավարությանը երկրում իրականացվող բարեփոխումների կապակցությամբ և նշել, որ Կորեան պատրաստակամ է Հայաստանի հետ կիսվել իր փորձառությամբ: Փոխվարչապետը կարևորել է վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման և պաշտպանության համաձայնագիրը, ինչը անհարժեշտ ազդակ և իրավական հիմք կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Տիգրան Ավինյանը նաև գոհունակություն է հայտնել զբոսաշրջության ոլորտում առկա առաջխաղացման կապակցությամբ. 2019թ. առաջին կեսին 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ կորեացի զբոսաշրջիկների թվաքանակը ավելացել է 38%-ով: Այս համատեքստում կողմերը քննարկել են նաև Հայաստանի և Կորեայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն ունենալու հարցը: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել Կորեական միջազգային համագործակցության գործակալության կողմից տրամադրած զարգացման աջակցության համար: Քննարկվել է գործակալության կողմից Հայաստանում նոր ծրագրերի իրականացումը: Կողմերը մանրամասնորեն անդրադարձել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարներին: Տիգրան Ավինյանն առաջարկել է ուսումնասիրել կորեական բարձր տեխնոլոգիական ընկերությունների կողմից Հայաստանում հետազոտական մասնաճյուղ բացելու հնարավորությունները:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01