Հայաստանում գտնվող՝ Ռումինիայի արքայազն Ռադուն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Արքայազն Ռադուին ուղեկցում էին Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ ծաղկեպսակ դրվեց Ռումինիայի թագավորական ընտանիքի անունից: Այնուհետև արքայազն Ռադուն ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ արքայազն Ռադուն շրջեց թանգարանով, ծանոթացավ ներկայացված ցուցանմուշներին: Ավարտին նա գրառում կատարեց թանգարանի հուշամատյանում՝ նշելով, որ պատասխանատվությունն ու հիշողությունները պահպանելը միակ ուղին է բացառելու ողբերգություններն ու տառապանքը՝ ինչպես ներկայում, այնպես էլ ապագայում: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրախորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը և այլն: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել և ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետևյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձև), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Բրազիլիա, Դանիա, Չեխիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 50 նահանգներից 49-ը: Ընթացիկ տարվա ապրիլի 26-ին Պորտուգալիայի խորհրդարանն ընդունեց բանաձև՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ամեն տարի Ռումինիայի խորհրդարանում կոչեր ու հայտարարություններ են լինում և Սումգայիթի ջարդերի և Հայոց ցեղասպանության հետ կապված, սակայն Ռումինիան դեռ պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այդ գործում ակտիվ են հայ համայնքի ներկայացուցիչները՝ կիրառելով իրենց ունեցած հնարավորությունները:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03