Լույս է տեսել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանի առաջին` «Երուսաղեմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը: Մեկ տարվա ընթացքում գրված գիրքը կարդալիս մարդիկ կծանոթանան հետաքրքիր և ուշագրավ պատմությունների` նվիրված Հայկական Երուսաղեմին և հայերի հետքերին այնտեղ:
Անդրադառնալով գրքի պատմությանը` Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանն ասաց, որ գրեթե 17 դար հայ եկեղեցին Սուրբ Երկրում` հիմնականում Երուսաղեմում և մյուս կարևոր քաղաքներում, ներկայություն ունի, որի ընթացքում այնտեղ շատ կարևոր առաքելություն է իրականացնում: Գիրքը նախ այդ առաքելությանն է անդրադառնում: Երկարուձիգ դարերի ընթացքում հայ եկեղեցին Սուրբ Երկրում ստեղծել է պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգություն, որը հավուր պատշաճի չի ներկայացվել հասարակությանը: Դիվանապետն այս գրքով փորձել է անդրադառնալ հայկական այդ ժառանգությանը` դրանք հասանելի դարձնելով հայ ժողովրդին և օտարներին:
«Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությունն իր կարևոր առաքելությունն է համարում վերոնշյալ ժառանգության պահպանումը, և մենք իբրև զինվորյալ միաբաններ` հավատարիմ ենք մնում մեր կոչմանը և առավելագույն կերպով ամբողջ ներուժը կենտրոնացնում այդ գործին: Կարծում եմ` Երուսաղեմում մեր ժառանգության պահպանման առումով վտանգ չկա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը`հավելելով, որ իրականում որևէ գաղտնիք չի բացահայտվում գրքում, հիմնականում այն երևույթների մասին է արծարծվում, որոնք հայտնի են միայն իրենց շատ նեղ շրջանակներին: Իհարկե, այնպիսի գաղտնիքներ զետեղված չեն գրքում, որոնց մասին չեն կարող չկիսվել ընթերցողի հետ:
Հայր սուրբը Երուսաղեմի հայկական թաղամասի գաղտնիքները» գիրքը նվիրվել է Հայ դատի նվիրյալ առաջամարտիկ լուսահոգի Ժորժետ Ավագյանի անմար հիշատակին, որի հորդորներով և քաջալերանքով սկսել էր գրել գիրքը:
«Սա իմ լուռ խոնարհումն է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի երկարամյա ղեկավարին: Գիրքը գրեթե պատրաստ էր, երբ նա անակնկալ մահացավ: Այս բացառիկ հայուհու հիշատակը մշտավառ մնալու է բոլորիս հոգիներում»,-նշեց Հայր Կորյունը:
Գիրքը թարգմանվում է անգլերեն և եբրայերեն: Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ և երրորդ գլուխների հրատարակումը` ներառելով, ընդհանուր առմամբ, 60 պատմություն: Ընթերցասեր հասարակությունը գիրքը կարող է ձեռք բերել Երևանի գրախանութներում:
Անդրադառնալով Երուսաղեմի հայ համայնքին` Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը կարևորեց, որ համայնքում բոլորն այսօր ապրում են զբաղված կյանքով, գրեթե գործազրկություն չի նկատվում տեղի հայերի շրջանակներում: Նրանց մեծ մասը հիմնականում զբաղվում է առևտրով, ինչպես նաև կան տաղանդաշատ արվեստագետներ, արհեստավորներ և գրասենյակային աշխատողներ:
Գևորգ Չիչյան
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14