Ճանապարհների անվտանգությունն սկսվում է դրանց վերակառուցումից եւ հետագա շահագործումից։ Այս մասին Հայաստանի ճանապարհների անվտանգության թեմայով քննարկումների շրջանակում հոկտեմբերի 29-ին ասաց Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը։ Նա նշեց, որ ՃՏՊ դեպքում միշտ պահանջներ ներկայացվում են միան ճանապարհային ոստիկանությանը, թեեւ սկսել պետք է միշտ ճանպարհների վերակառուցումից, ճանապարհային նշանների տեղադրումից եւ այլ ամհրաժեշտ ենթակառուցվածքից, որպեսզի ՃՈ աշխատակիցները հնարավորություն ունենան կազմակերպելու իրենց ծառայությունը եւ կիրառելու պատժամիջոցներ իրավախախտների հանդեպ։ «Բացի այդ, կարեւոր խնդիր են մնում տրանսպորտային միջոցների աճը եւ դրանց տեխնիկական վիճակը»,- ավելացրել է նա։ Կարապետյանը նշել է, որ արագաչափերի ներդրումը ճանապարհներին, քառակուսի նշանները, չթույլատրված տեղում կայանած ավտոմեքենաների տարհանման կազմակերպումն ուղղված են պատահարների նվազմանը, բայց կարեւոր է նաեւ համակարգային մոտեցման կիրառումը անվտանգության բարձրացման խնդրի լուծմանը։ Նշենք, որ Երեւանում ընթանում են քննարկումներ Հայաստանի ճանապարհների անվտանգության վերաբերյալ՝ «Ավելի անվտանգ քաղաքներ. ճանապարհները եւ հետիոտների աջակցությունը Գյումրիում» ծրագրի շրջանակում։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03