Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների և նախարարությունների աշխատավարձերի բարձրացմանը՝ նշեց, որ իր աշխատավարձը նույնպես բարձրացել է։
«Աշխատավարձը բարձրացել է պարգևավճարի ձևով։ Դեպքեր են եղել ստացել եմ, դեպքեր են եղել՝ ոչ»,- ասաց Սյունիքի մարզպետը։
Հարցին, թե որքան է այժմ կազմում մարզպետների աշխատավարձը, Հունան Պողոսյանը հորդորեց դիմել պատկան մարմիններին։
Դիտարկմանը, թե, օրինակ, նախարարները ստանում են 1,5 մլն դրամ աշխատավարձ, փոխնախարարը՝ 1 մլն, մարզպետն ասաց, որ մարզպետներինն ավելի քիչ է։ Ճշտող հարցին՝ մոտ 800 հազար դրամ ստանո՞ւմ են, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Մոտավորապես»։
Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանն՝ ասաց, որ գաղտնի որոշումները հրապարակման ենթակա չեն. «Ես չեմ ուզում իրավական տեսանկյունից պատասխանատվություն ստանձնել և գաղտնի տեղեկության մասին խոսել»։
Հարցին՝ նորմա՞լ է, որ գաղտնի հանձնարարականով է աշխատավարձերը բարձրանում, Արագածոտնի մարզպետը պատասխանեց. «Հանրապետության վարչապետի ցանկացած որոշում ոչ միայն նորմալ եմ համարում, այլև՝ ճիշտ: 3 մլն «վարչապետները» իրենց որոշումը կայացրել են, ԱԺ-ի վերջին ընտրություններին իրենց վստահության քվեն տվել են մեր քաղաքական ուժին և վստահել են օրենքով սահմանված որոշումներ կայացնելու մեր իրավունքներին»։
Դիտարկմանը, թե վարչապետի ցանկացած որոշում ճի՞շտ է, Դավիթ Գևորգյանն ասաց. «Ես ու իմ թիմում գտնվող ցանկացած մարդ, քանի դեռ գտնվում է այդ թիմում, նույնիսկ բարոյական տեսանկյունից ճիշտ չի լինի, որ սխալ համարի վարչապետի որոշումը»։
Լրագրողի հարցին՝ մարզպետն արդյոք արժանի է 800 հազար դրամ աշխատավարձ ստանալ, Դավիթ Գևորգյանը ոչ կոռեկտ համարեց հարցը. «Երբեք ոչ մեկին չեն հարցնում՝ դու արժանի՞ ես։ Եթե ես արժանի չլինեմ, և իմ կատարած աշխատանքը վատը լինի, ապա մարզպետի պաշտոնում չէի լինի: Եթե վարչապետը վստահել է ինձ և շարունակում է վստահել Արագածոտնի մարզը, ուրեմն գտնում է, որ ես այդ աշխատանքը կարող եմ կատարել»։
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03