Այսօր շատ կարևոր օր է, քանի որ տասնամյակների պայքարից հետո Ներկայացուցիչների պալատը կճանաչի Հայոց ցեղասպանությունը, ասել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը` Հայոց Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի մասին իր ելույթում` հոկտեմբերի 29-ին: Նա նկատել է, որ դա տեղի կունենա 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերջին վերապրածների աչքի առաջ: Փոխանցում է «Արմենպրես»-ը:
«Երկու շաբաթ առաջ ես մոտեցա այս նույն ամբիոնին և ասացի, որ վերջապես ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- ասել է Բրեդ Շերմանը` նկատելով, որ այլևս Թուրքիային սիրաշահելու ժամանակներն ավարտվել են: Նա ասաց, որ Հայոց ցեղասպանությունը հարկավոր էր վաղուց ճանաչել, բայց միշտ ասում էին, թե պետք չէ դա անել Թուրքիայի հետ կարևոր դաշնակցային հարաբերություններ ունենալու պատճառով:
«Այս ամսվա սկզբին նրանք ռմբակոծեցին ամերիկյան ռազմաբազայի շուրջբոլորը: Բոլորի համար ակնհայտ էր, որ նրանք պատրաստ են սպանել ամերիկացիների: ԱՄՆ-ը հետ քաշվեց, սակայն դա լավ պլանավորված ու զգույշ հեռացում չէր: Մենք լքեցինք թուրքական ռմբակոծության ու սպառնալիքների պատճառով: Մի՞թե սա է իրական դաշնակցային հարաբերությունները»,- նշել է Բրեդ Շերմանը՝ նկատելով, որ ԱՄՆ միշտ աջակցել է Թուրքիային:
Նա նշել է, որ 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրությունը սպանել է 1.5 միլիոն հայ, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր, և որևէ կասկած չկա, որ դա տեղի է ունեցել: «1.3-1.5 միլիոն հայերի ջարդը 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկն էր, և այստեղ որևէ բանավեճ լինել չի կարող»,- ասել է Շերմանը՝ շեշտելով, որ Ռաֆայել Լեմկինը, որն առաջին անգամ ներկայացրել է ցեղասպանություն բառը, ասել է, որ Հայոց ցեղասպանությունը դրա առաջին օրինակն էր:
«Ժամանակն է, որ մենք ճանաչենք Հայոց ցեղասպանությունը, քանի որ դրա ժխտումը ցեղասպանության վերջին բաղկացուցիչ ակտն է»,- ընդգծել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամը
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03