Ավարտվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետի` քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է Դատախազությունը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2018թ. հուլիսի 24-ից մինչև 2019թ. օգոստոսի 7-ը ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցրած Ժ. Վ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հետևանքով որոշ դատապարտյալների համար ստեղծվել են արտոնյալ պայմաններ, քրեակատարողական հիմնարկ են տեղափոխվել արգելված իրեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ստացված փաստական տվյալների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2018թ. հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Քրեական գործի նախաքննության արդյունքներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի նախկին պետ Ժ. Վ.-ին: Ըստ մեղադրանքի՝ վերջինս, անձնական շահագրգռվածությունից ՝ դատապարտյալի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելու նպատակից ելնելով, 2019թ. հունիսի 28-ին չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները: Մասնավորապես, տեղյակ լինելով, որ հիշյալ օրն «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Ղ.-ին հասցեագրված հանձնուքում առկա հյութը պարունակել է արգելված իր, կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն՝ միջոցներ չի ձեռնարկել կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված՝ արգելված իրի ներթափանցումը հիմնարկ կանխարգելելու և առգրավելու ուղղությամբ: Փոխարենը՝ այդ դատապարտյալի խնդրանքով հիմնարկի հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման սենյակում ծառայություն իրականացնող ծառայողներին թույլատրել է ընդունել այն, և արգելված իրը նույն օրը փոխանցվել է դատապարտյալին: Ժ.Վ.-ի վերը նկարագրված գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին, խաթարվել են պատժի իրականացման սկզբունքներն ու նպատակը:
Առաջադրված մեղադրանքում Ժ.Վ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք:
Քրեական գործից Ժ.Վ-ի անջատված մասը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01