ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լի Սոկ-Բեին։ Վարոս Սիմոնյանը, շնորհավորելով դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, վստահություն է հայտնել, որ դեսպանն իր կարեւոր ներդրումը կունենա հայ-կորեական հարաբերությունների ամրապնդման եւ տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացման գործում: Նա հատկանշական է համարել վերջերս ուժի մեջ մտած Ներդրումների խթանման եւ պաշտպանության համաձայնագիրը, որը լավ հնարավորություն կդառնա երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար։ Լի Սոկ-Բեն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ասել, որ ամբողջ ջանքերն ուղղվելու են հայ-կորեական փոխգործակցությունը նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար: Նա իր խոսքում նշել է․ «Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը ստաբիլ աճում է, բայց մենք պետք է ընդունենք, որ ներկայիս առեւտրային ծավալների ցուցանիշները վկայում են, որ ներուժային հնարավորությունները չեն օգտագործվում ամբողջությամբ: Դրա համար կարծում եմ՝ կարեւոր է ամուր իրավական հիմքերի ստեղծումն ու գործարար կապերի ամրապնդումը»։ Դեսպանը կարեւորել է օրերս տեղի ունեցած հայ-կորեական բիզնես համաժողովի անցկացումը, որն ըստ նրա՝ կարեւոր հարթակ է ստեղծել հայ եւ կորեացի գործարարների եւ ներդրողների համար՝ փորձի փոխանակման եւ փոխգործակցության նոր կապերի ձեւավորման տեսանկյունից։ Նա հավելել է, որ նմանատիպ միջոցառումները դեսպանատան կողմից կկազմակերպվեն հաճախակի: Դեսպանը հատկանշական է համարել Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի եւ արհեստական բանականության զարգացման մեծ ներուժը եւ հատկապես այս ոլորտում Կորեայի հետ համագործակցության հնարավորությունները։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի ինովացիոն եւ գիտական ոլորտի զարգացման ներուժը եւ նշել․ «Կարեւոր է համատեղ գիտական եւ հետազոտական կազմակերպությունների համագործակցության, նորերի ստեղծման համար բարենպաստ պայմանների ստեղծումը, որը կզարգացնի նաեւ գիտական ենթակառուցվածքները Հայաստանում»։ Վարոս Սիմոնյանը ներկայացրել է ներդրողների աջակցության կենտրոնի հիմնական նպատակները եւ տնտեսական այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի ավելի զարգացնել երկրների միջեւ համագործակցությունը։ Կողմերը համաձայնություն են ձեռք բերել առաջիկայում գործարար կապերի ամրապնդմանն ուղղված գործընթացների շուրջ եւ վստահեցրել, որ երկուստեք կիրականացվի հնարավորը՝ նպաստելու տարբեր ձեւաչափերում երկկողմ հարաբերությունների զարգացմանը:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02