Ողջունում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը, շատ կարևոր է, կառավարությունում ի գիտություն ենք ընդունել իր դիտարկումները։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Ես էլ չեմ կարծում, որ ճգնաժամը պետք է հանգուցալուծում ունենա, և մենք ավելի բնականոն եղանակով շարունակենք աշխատանքները»,-նշեց նա։ Սակայն, նախարարի խոսքով, ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ․ «Փոխադարձ հանրգանքի անհրաժեշտություն միշտ եմ տեսնում, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ, այլ ՍԴ նախագահի կասկածելի ընտրության, որը չի ծագել այսօր, այլ ծագել է այն ժամանակ, երբ ինքն այդ պաշտոնում ընտրվել է, հիմա խնդիրը կապված է դրա հետ, քանի որ դա սահմանադրականության ոգուն դեմ էր»։ Հարցին՝ եթե Հրայր Թովմասյանը հրաժարական տա, ՍԴ ճգնաժամի հարցը կլուծվի՞, նա նշեց․ «ՍԴ-ում առհասարակ ճգնաժամը կամ բարեփոխումներով ՍԴ ունենալը մինչև վերջ կլուծվի, երբ սահմանադրական բարեփոխումներ կլինեն։ Մենք պետք է վաղ կենսաթոշաի ներդրումից հետո տեսնենք՝ քանի դատավոր կցանկանա հրաժարական տալ, ես մեծապես կարևորում եմ ՍԴ կազմի թարմացումը»։ Նա շեշտում է՝ Բուքիքիոյի հայտարարությունն ուղղված էր բոլոր սահմանադրական մարմիններին։ Բադասյանը նաև հավելում է՝ «եթե կլինեն ճնշումների հետ կապված մտահոգություն կամ կասկած, մենք մշտապես պատրաստ ենք որպես լավ գործընկեր փարատել այդ կարծիքները, ներկայացնենք լրացուցիչ տվյալներ, որոնք կփարատեն այդ կասկածները»։ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի հետ, որտեղ իր մտահոգություններն էր հայտնել։ Վենետիկի հանձնաժողովը խիստ մտահոգիչ է համարել ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը
18:45
18:27
17:31
17:07
16:02
15:09
14:55
14:38
14:22
13:47
13:22
12:41
12:22
12:03
10:45
10:29
09:44
09:17
00:00
00:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03