Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ՆԱՏՕ-ից դեռեւս չի ստացել ահաբեկչության դեմ պայքարի հարցով համագործակցության մասին մայիսին ուղարկված առաջարկի պատասխանը: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Այս տարվա մայիսին ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների Խորհուրդը գլոբալ ահաբեկչության համատեղ հակազդման հարցերում կազմակերպությունների միջեւ վստահության ամրապնդման եւ համագործակցության զարգացման նպատակով ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարներին բաց նամակ է ուղարկել, որին ՆԱՏՕ-ն դեռեւս չի պատասխանել: Կարծում եմ՝ մեկնաբանություններն ավելորդ են»,- ասել է նա «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների փոխգործակցության բնույթի եւ դերի մասին» ՀԱՊԿ միջազգային համաժողովին: Միեւնույն ժամանակ, Սեմերիկովը նշել է, որ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը հաջող զարգանում է: «Ընդհանուր առմամբ, մեզ բավարարում է այն, թե ինչպես է զարգանում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՇՀԿ-ի հետ մեր համագործակցությունը՝ գործող հռչակագրերի շրջանակում, եւ մենք կողմ ենք այդ համագործակցության ընդլայնմանը»,- հավելել է նա:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03