Այս բանաձևը հաջողվեց մտցնել Ներկայացուցիչների պալատի օրակարգ և կողմ քվեարկել հիմա, քանի որ զուգադիպեց այն զայրույթին, որը հատկապես Կոնգրեսում կա Թուրքիայի վարած քաղաքականության նկատմամբ, մասնավորապես, այն բանից հետո, երբ Թուրքիան հարձակվեց Սիրիայի հյուսիսային շրջանների վրա՝ հեռացնելով, սպանելով այդ շրջանների հարյուր-հազարավոր քրդերի: Այդ մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը՝ պատասխանելով հարցին, թե որն էր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին N296 բանաձևի հաջողության ֆենոմենը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։ «Այս զայրույթը պատճառ դարձավ, որ Կոնգրեսի մեծամասնությունը ժխտողական դիրքորոշում ունենա Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ: Այս ամենից ավելի վաղ ևս, երբ Թուրքիան ռուսական հրթիռներ գնեց՝ խախտելով ՆԱՏՕ-ի Կանոնադրությունը, Կոնգրեսում բացասական տրամադրություններ բարձրացան: Այդ պատճառով Ներկայացուցիչների տունը երկու շատ խիստ բանաձևեր ընդունեց, որոնցից մեկը Հայոց ցեղասպանության ճանաչումն էր, իսկ մյուսը՝ պատժամիջոցներ Թուրքիայի դեմ, որոնք բավական խիստ կարելի է անվանել, և այդ ամենը՝ Թուրքիայի ներկայիս քաղաքականության պատճառով»,– նշել է Սասունյանը: Հարցին , թե ինչպիսի շարունակություն կարող է ունենալ այս գործընթացը , այս բանաձևն ինչպիսի՞ շարունակություն կարող է ունենալ. « Նախ ասեմ, որ այս բանաձևի վերջակետը հենց Ներկայացուցիչների պալատում էր: Բայց նմանատիպ բանաձև արդեն ներկայացվել է Սենատում, և մինչ օրս 18 սենատոր հայտնել են իրենց աջակցությունն այդ բանաձևին: Եթե Սենատն էլ ընդունի նման բանաձև, դա ևս վերջակետ կլինի նման բանաձևին Սենատում: Ավելի հեռուն գնացող քայլ չկա: Այս բանաձևը որևէ կապ չունի նաև նախագահի հետ, որովհետև բանաձևն օրենք չէ, պարզապես Կոնգրեսի ցանկությունն էր՝ դիրքորոշում հայտնել Ցեղասպանության կապակցությամբ, նախագահը պարտավոր չէ որևէ բան անելու այս ուղղությամբ՝ ոչ Ցեղասպանությունն ընդունելու, ոչ արտաբերելու այդ բառը: Թե նախագահը հաջորդ տարի կասի՞ այդ բառը, թե՞ ոչ, չգիտենք, սակայն նախագահ Թրամփը հաճախ անակնկալներ է մատուցում, զարմանալի դիրքորոշումներ է ստանձնում՝ դրական կամ բացասական, որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ դիրքորոշում կունենա որևէ հարցի մասին՝ ներառյալ հայկական Ցեղասպանության մասին՝ հաջորդ տարի գարնանը: Այս բանաձևն օրինական որևէ ազդեցություն չունի նախագահի դիրքորոշման վրա»:
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03