Հիմա կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ ինչ ուզես անում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Նրա խոսքով, Հայաստանի առջեւ բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց ամբողջ հասարակությունը զբաղված է «Մարտի 1»-ով, Հոկտեմբերի 27»-ով եւ այլն. «Ես չեմ ասում, որ այդ հարցերը պետք է ծածկել, բայց հասարակությանը ներգրավել դրա մեջ, նշանակում է շեղել հասարակությանը ուշադրությունը այն խնդիրներից, որ կանգնած են մեր առջեւ»,-ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նկատեց, որ հասարակության մեջ մի շերտ կա, որ շատ ուրախանում է, երբ ինչ-որ մեկին ձերբակալում են. «Այդ ջանքերը, որ հիմա թափվում են այդ գործերի վրա, եթե այդ ջանքերն ուղղվեին պետության զարգացմանը, մենք ավելի մեծ արդյունքների կհասնեինք: Նիկոլ Փաշինյանն ուներ մեծ շանս, որը նորանկախ Հայաստանում ոչ մեկը չի ունեցել: Մարդիկ հույս ունեին, որ մեր խնդիրները կլուծվեն, դրա փոխարեն մենք անընդհատ խոսում ենք դատական գործընթացների մասին»,-ընդգծեց Հանրային խորհրդի նախագահը:
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
09:45
09:34
09:18
09:02
14:35
14:15
13:57
13:32
13:17
13:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01