Սփյուռքում կոնկրետ անհատների հետ արդեն աշխատանք է տարվում՝ նրանց Հայաստան բերելու, երկրում առկա խնդիրները լուծելու նպատակով նրանց ներուժն օգտագործելու համար, այս մասին «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների ժամանակ ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Նա տեղեկացրեց, որ այս պահին աշխատում են հայտնի մի գիտնականի հետ, ում փորձում են Հայաստան բերել: «Դա արվում է անհատական մակարդակով։ Կամ օրինակ՝ Երևանին անհրաժեշտ են խցանումների հարցերով զբաղվող լուրջ ինժեներներ, և այսօր ես աշխատում եմ Լոս Անջելեսից մի ամբողջ թիմի հետ, և՛ ֆինանսավորումն եմ ես գտնում, և՛ մասնագետներին եմ գտնում, իսկ նպատակն է, որ մյուս տարվա սկզբին թիմին բերենք մեկ-երկու ամսով և լուծենք Երևանում այս երթևեկության քաոսը»,– ասաց նա:
Զարեհ Սինանյանը նշեց, որ շատ աշխատանք կա անելու, պարզապես հարկավոր է ունենալ գլոբալ ռազմավարությունը, սակայն միաժամանակ աշխատանք տարվի նաև անհատական մակարդակով»:
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նաև նշեց, որ իրենք գործ են ունենում նաև Սփյուռքի ներդրողների հետ, որոնք լուրջ խնդիրներ ունեն Հայաստանում:
«Մի կողմից կոչ ենք անում Սփյուռքին, որ գան և ներդրումներ անեն, մյուս կողմից անընդհատ կրակներ ենք հանգցնում, որովհետև մարդիկ զուտ ադմինիստրատիվ իմաստով առնչվում են տարբեր գերատեսչությունների հետ: Ամեն ինչ փորձում ենք անել, բայց մեծ ստրատեգիական աշխատանքը տուժում է, բայց չենք էլ կարող չանել: Եթե չանենք, ապա մեր տնտեսական միջավայրի համբավը Սփյուռքում լրջորեն տուժելու է, և դրա հետևանքները կզանք»,-ասաց նա:
Զարեն Սինանյանը նաև ասաց, որ ավելի շատ են սկսել Սփյուռքից գալ Հայաստան, սակայն ավելացրեց, որ շատերը գալիս, բայց չեն կարողանում վարչապետի հետ հանդիպել, և նման դեպքերում վարչապետը իրենց հանձնարարում է, որ իրենք հանդիպեն։ «Այդ հանդիպումների վրա էլ է ժամանակ գնում»,- ասաց նա:
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03