Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 31-ի նիտում որոշում կայացրեց սուբենցիոն ծրագրերի համար Արարատի, Արմավիրի, Լոռու, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնել:
Հարցը ներկայացրեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նշեց, որ թվով 34 համայնքների 49 ծրարգերի համար ընդհանուր գումարը մրցույթների արդյունքում կազմել է 983 մլն 882 հաար դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 489 մլն 350 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանը կոչ արեց աշխատանքներ տանել եւ լրատվամիջոցներով լուսաբանել կատարած աշխատանքը. «Լուսաբանման արդյունքում պարզ կլինի, թե որքանով է դա պրոպագանդա, որքանով՝ իրական աշխատանք»:
Վարչապետը նաեւ հետաքրքրվեց. «Իսկ մեր ասֆալտային գործերը ո՞նց են, պարոն Պապիկյան»:
Սուրեն Պապիկյանը զեկուցեց, որ նախանշում են նոյեմբերի 15-ին ավարտել խոստացած 330 կիլոմետրի աշխատանքները և զեկուցել։ Պապիկյանի խոսքով՝ հասցնելու են, հավանաբար, մի բան էլ ավելի։
Նիկոլ Փաշինյանի հարցին պատասխանելիս նախարարն ասաց, որ այս պահին 295 կիլոմետրի ասֆալտապատումն իրականացված է, մնացած տեղերում առաջին շերտի ասֆալտապատումն իրականացվել է, մնում է որոշ տեղերում ավարտել երկրորդ շերտը։ Իսկ մինչ նշված ժամկետը կավարտեն նաև գծանշումների աշխատանքները։
Փոխվարչապետ Տիգրան Ավինեյանն էլ հավելեց, որ սուբենցիոն ծրագրերով ասֆալտապատումն էլ եթե գումարենք, ապա տարվա ընթացքում ասֆալտապատման ցուցանիշով 500 կմ-ն կանցնենք:
Փաշինյանը նկատեց, որ հաջորդ տարվա համար նախատեսված է 500 կմ ճանապարհի ասֆալտապատում առանց սուբվենցիոն ծրագրերի, իսկ սուբվենցիոն ծրագրերը հետ դա պետք է անցնի 700 կմ-ից:
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03