ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը չի պատրաստվում ինքնակամ հայտնվել Կոնգրեսում՝ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում ցուցմունքներ տալու համար, տեղեկացնում է Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով Բոլթոնի փաստաբան Չառլզ Քուփերին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Ավելի վաղ CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրին, տեղեկացրել էր, որ Բոլթոնին հրավիրել են Կոնգրես՝ ցուցմունքներ տալու նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հետաքննության շրջանակում։ Բայց հեռուստաալիքը չի ճշտել՝ արդյո՞ք Բոլթոնը պարզապես հրավիրվել է, թե՞ կանչվել է ծանուցմամբ։ Ինչպես նշում է պարբերականը, Քուփերը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կոմիտեին տեղեկացրել է, որ իր հաճախորդը չի ծրագրում ինքնակամ համաձայնել ցուցմունքներ տալուն։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ցանկացած ժամանակ ծանուցում ստանալ Բոլթոնի անունից։ Իրավիճակին ծանոթ աղբյուրը պարբերականին տեղեկացրել է, որ Ներկայացուցիչների պալատի կոմիտեները ցանկանում են, որպեսզի Թրամփի ազգային անվտանգության գծով նախկին օգնականը Կոնգրեսում լինի նոյեմբերի 7-ին։ Դեմոկրատները Թրամփի իմփիչմենթի ընթացակարգն սկսել են Թրամփի քաղաքական ընդդիմախոսի՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ հետաքննություն անցկացնելու նպատակով Զելենսկու վրա ենթադրյալ ճնշման պատճառով։ Ինքը՝ Թրամփը, հայտարարել է, որ ուկրաինական իշխանություններին միայն կոչ է արել պայքարել կոռուպցիայի դեմ, ինչի իրավունքն ուներ։ Բայդենի որդին աշխատում էր ուկրաինական Burisma էներգաընկերությունում, եւ Թրամփը տեսություն էր առաջադրել, թե Բայդեն-ավագը փորձում էր հասել է այն բանին, որպեսզի դադարեցվի հետաքննությունը Burisma-ի դեմ եւ ազատվի Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը։ Դեմոկրատները հայտարարում են, որ փաստերը չեն հաստատում այս տեսությունը, եւ մեղադրում են Թրամփին արտերկրյա օգնությամբ քաղաքական հակառակորդից ազատվելու փորձի մեջ։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03