Բացի հանրային թվային մուլտիպլեքսից Հայաստանում ըստ օրենքի պետք է գործի նաեւ մանսավոր մուլտիպլեքսը, ցավոք ներկա օրենքում այնպիսի պայմաններ են դրված մուլտիպլեքսի կառուցման համար, որը շահավետ չի ներդրողների համար, ուստի պետք է հստակ ավելի մեղմ պահանջներ սահմանել ե՛ւ պետական տուրքի մասով, ե՛ւ ՀՀ ծածկույթի առումով, որ այս ոլորտ ներդրողներ մտնեն։ Այս մասին այսօր՝ հոկտոմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը։ «Հայաստանը չունի այն հաճախականությունը, որ ունենա մի քանի մուլտիպլեքս, հաճախականությունների բաժանման դիապազոնը մեր մոտ քիչ է եւ քանի որ մենք ի վերջո պատերազմող երկիր ենք, այդ դիապազոնների մի մասը հատուկ ծառայությունների կամ Պաշտպանության նախարարության մոտ է։ Բայց մեկ մասնավոր մուլտիպլեքս պետք է ունենանք, որտեղ կհեռարձակվեն այն հեռուստաընկերությունները, որոնք մրցույթի արդյունքում չեն կարողանա հեռարձակցել թվային պետական մուլտիպլեքսով։ Հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվելու համար բոլոր հեռուստաընկերությունները պետք է համապատասխանեն եվրոպայում ընդունված չափանիշներին»,-նշեց նա։ Հակոբյանի փոխանցմամբ՝ թվային ցանցում հեռարձակման համար հեռուստաընկերությունները գումար են վճարում․ համապետական ծածկույթ ունեցողները՝ տարեկան 72 մլն դրամ, երեւանյան ծածկույթ ունեցողները՝ 18 մլն դրամ, մարզայինների համար ավելի քիչ։ Նա կարծիք հայտնեց, որ մասնավորը ավելի շատ գումար չի սահմանի եւ ապա շեշտեց, որ մրցակցության պայմաններում գները նվազում են։ Այն լուրերին, թե որոշ հեռուստաընկերություններ, ինչպես օրինակ Թիվի 5-ը, Երկիր Մեդիան եւ Կենտրոնը քաղաքական նպատակներով եթերազրկվելու են, Հակոբյանը հերքեց՝ չկա այդպիսի բան։ Ստյոպա Սաֆարյանի կողմից լրատվամիջոցներին միջոցառումից դուրս հանելու սպառնալիքի մասին նա ասաց, որ ինքը Թիվի 5-ին պաշտպանել է որպես հեռարձակող, բայց ամեն դեպքում չի ողջունում Թիվի 5-ի խմբագրական քաղաքականությունը․ «Ցանկացած քաղաքակիրթ երկրում լրատվական հաղորդումները համապատասխանում են որոշ ստանդարտների՝ օբյեկտիվության, չեզոքության եւ այլն»։
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03