Առաջիկա երեք տարում մենք պետք է սկսենք զանգվածային հայրենադարձությունը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց փյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Ես միանշանակ հավատում եմ, որ զանգվածային հայրենադարձությունը հնարավոր է, դրա նախադրյալները կան, պարզապես պետք է հասնենք այդ կետին հաջորդ մի քանի տարվա ընթացքում: Պետք է հանենք բոլոր խանգարող հանգամանքները»,-ասաց նա: Սինանյանը նկատեց, որ այնպես չէ, որ հեղափոխությունից հետո մեկ գիշերում ամեն բան փոխվել է. «Կամ մենք որպես պետություն կայանում ենք եւ ստեղծում ենք բնակչության կրիտիկական մասսա, որ անհրաժեշտ է պետության երկարատեւ հարատեւման համար, կամ չենք անում: Մենք այլընտրանք չունենք: Մենք աշխատում ենք 2050 թվականի մեր տեսլականի վրա, որի մեջ նշվում է, որ մինչեւ 2050 թվականը պետք է ունենանք առնվազն 5 մլն բնակիչ: Իհարկե, իրատեսական է, եթե քաղաքական կամք ունենանք»: Դիտարկմանը, որ նախօրեին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե իրեն ձերբակալելու արդյունքում ներգաղթ կլինի, թող ձերբակալեն, Սինանյանն արձագանքեց. «Դա իր թեզն է, իմը չի: Ես լուրջ համակարգային փոփոխությունների մասին եմ խոսում»:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14