Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգոյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի ու տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Գրիգորյանն ընդգծել է կողմերի միջեւ առկա համագործակցության բարձր մակարդակը: Շերիլ Ֆերնանդեսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Հանդիպման ընթացքում փոխնախարար Գրիգորյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների շղթան: Մանավորապես՝ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում փոխնախարարը ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, դրա դեմ պայքարի եւ հակակոռուպցիոն կրթության բաղադրիչները: Անդրադառնալով դատաիրավական բարեփոխումներին՝ Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ռազմավարության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներն ու դրանց հասնելու գործողությունների ծրագիրը: Փոխնախարարը ներկայացրել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ ներկայում մշակվող Քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտների ռազմավարությունների շրջանակում նախարարության կողմից իրականացվելիք աշխատանքները: Շերիլ Ֆերնանդեսն արդյունավետ է գնահատել փոխնախարարի հետ հանդիպումն ու ընդգծել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նպաստող հաստատությունների ձեւավորման հարցում Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության գործընկերությունը: Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը համագործակցության խորացման բարձր պատրաստակամություն են հայտնել:
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03