Twitter-ը որոշել է, նոյեմբերի 22-ից սկսած, արգելել ամբողջ քաղաքական գովազդը ողջ աշխարհում, հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեկ Դորսին, հայտնում է The Verge-ը։ Փոփոխությունները կառնչվեն ինչպես թեկնածուների գովազդին, այնպես էլ գովազդային հայտարարություններին, թեեւ ընտրողների գրանցումը խրախուսող գովազդը նախկինի պես թույլ կտրվի՝ այլ բացառությունների հետ մեկտեղ։ Դորսին ասել է, թե լրացուցիչ տեղեկատվությունը հանրությանը հասանելի կլինի նոյեմբերի 15-ին։ «Մենք Twitter-ում ողջ քաղաքական գովազդը դադարեցնելու որոշում ենք կայացրել։ Մենք կարծում ենք, որ քաղաքական ուղերձը պետք է վաստակել, ոչ թե գնել»,- ասել է նա։ Նա նշել է, որ թեեւ ինտերնետային գովազդը անհավանական հզոր է եւ շատ արդյունավետ կոմերցիոն գովազդատուների համար, այդ իշխանությունն է զգալի ռիսկեր ստեղծում քաղաքականության համար, այն կարող է օգտագործվել ձայնի վրա ազդեցություն գործելու համար եւ արտացոլվել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա։ «Ինտերնետում քաղաքական գովազդը քաղաքացիական դիսկուրսի առջեւ բոլորովին նոր խնդիրներ է դնում՝ տեղեկատվությունների փոխանակման օպտիմալացում եւ մեխանիկական ուսուցման հիման վրա միկրո-թարգեթացում, չճշտված, մոլորության մեջ գցող տեղեկատվություն եւ դիպֆեյքեր։ Եւ այս ամենը՝ աճող արագությամբ, նրբագեղությամբ եւ հսկայական թափով։ Այս խնդիրները կազդեն բոլոր ինտերնետ-կոմունիկացիաների, այլ ոչ միայն քաղաքական գովազդի վրա։ Ամենալավն այն է, որ մեր ջանքերը կենտրոնացնենք արմատական խնդիրների վրա, առանց փող բերող լրացուցիչ ծանրաբեռնվածության եւ բարդության»,- ասել է Դորսին։ Ավելի վաղ, այս ամիս, Ջո Բայդենի նախագահական շտաբը նամակ էր գրել Facebook-ին, Twitter-ին եւ YouTube-ին՝ կոչ անելով հրաժարվել սուտ եւ մոլորության մեջ գցող քաղաքական գովազդից։ Բայդենի քարոզարշավը թիրախ էր դարձել Թրամփի քարոզարշավի մի շարք գովազդային հայտարարությունների համար, որտեղ անհիմն տեղեկատվություն էր պարունակվում ուկրաինական կառավարության հետ Բայդենների ընտանիքի կապի մասին։
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03