Apple-ի եռամսյակային հասույթն ավելացել է 2 տոկոսով՝ հասնելով ամերիկյան այդ ընկերության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշին՝ 64 մլրդ դոլարի։ Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է չորեքշաբթի ընկերության հաշվետվությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ավարտել ենք 2019 ֆինանսական տարին չորրորդ եռամսյակի հասույթի ամենաբարձր ցուցանիշներով, որն ավարտվել է սեպտեմբերի 28-ին։ Դա պայմանավորված է մեր ծառայությունների սեգմենտների, կրիչ էլեկտրոնիկայի եւ iPad աճի արագացմամբ»,- նշել է ընկերության ղեկավար Թիմ Քուկը։ Նա ճշտել է, որ հասույթը միայն Apple-ի ծառայությունների մատուցումից 2019 ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում կազմել է ռեկորդային՝ 12,5 մլրդ դոլար։ Զուտ շահույթը եռամսյակում կազմել է 13,686 մլրդ դոլար՝ նվազելով 2018 ֆինանսական տարվա նույն ցուցանիշի համեմատ, որը 14,125 մլրդ դոլար էր։ Վաճառքի ծավալը Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում հասել է 29,3 մլրդ դոլարի, Եվրոպայում՝ 14,949 մլրդ-ի, Չինաստանում՝ 11,134 մլրդ-ի, Ճապոնիայում՝ 4,982 մլրդ-ի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 3,656 մլրդ-ի։ iPhone սմարթֆոնները նախկինի պես Apple-ին բերում են ամենամեծ հասույթը մնացած ապրանքների համեմատ։ iPhone-ի վաճառքի ծավալները չորրորդ եռամսյակում կազմել են 33,352 մլրդ 2018 ֆինանսական տարվա նույն ժամանակաշրջանի 36,755 մլրդ-ի համեմատ։ Ընկերությունը հաշվետու շրջանում վաճառել է iMac համակարգիչներ՝ 6,991 մլրդ (7,340 մլրդ 2018-ին), iPad պլանշետներ՝ 4,656 մլրդ դոլարի (3,983)։ Ընկերության բաժնետերերի դիվիդենդները եռամսյակում գերազանցել են 21 մլրդ դոլարը։ Ընկերությունը կանխատեսում է, որ իր հասույթը 2020 թվականի առաջին եռամսյակում կկազմի 85,5-89,5 մլրդ դոլար, իսկ օպերացիոն ծախսերը՝ 9,6-9,8 մլրդ-ի սահմաններում։ 1976-ին հիմնադրված Apple-ն արտադրում է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետ համակարգիչներ, iMac համակարգիչներ, MacBook նոութբուքեր, iPod երաժշտական նվագարկիչներ եւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա։ Կորպորացիան, որի կենտրոնակայանը Կուպերտինոյում է, աշխարհում ամենախոշորներից է, նրա շուկայական կապիտալացումը 2018-ի աշնանը գերազանցել է 1 տրլն դոլարը, բայց ներկայում նվազել է՝ հասնելով 960 մլրդ-ի։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01