«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը չի կարծում, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում առաջընթացն այսօր հնարավոր է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ նույնիսկ դժվար է նախագահների հանդիպումից որևէ առաջընթաց ակնկալել:
Նրա կարծիքով՝ բանակցությունները նպատակ ունեն հենց իրավիճակի լարման հավանականությունը նվազեցնել: Ըստ նրա՝ փորձում են միջոցներ գտնել՝ իրավիճակը դեէսկալիզացնելու համար, սակայն ինքը դրան թերահավատորեն է մոտենում. «Կարծում եմ՝ Մինսկի խմբի համանախագահների ունեցած լծակները բավարար չեն Ադրբեջանի վրա բավականաչափ ճնշում գործադրելու համար, որպեսզի չլարի իրավիճակը»:
Ըստ Ա. Իսկանդարյանի՝ նավթի գնի անկումը նույնպես կարող է ազդել ԼՂՀ հակամարտության վրա, բայց նրա խոսքով՝ դա միանգամից չի ազդի:
Քաղաքագետը համոզված է՝ այժմ պետք չէ սպասել, որ բանակցություններում բեկում կլինի: Նա նկատեց, որ քառօրյա պատերազմից հետո փորձեր էին արվում, որ ինչ-որ բան փոխվի, բայց աստիճանաբար այդ ակտիվությունը պակասեց:
«Բակո Սահակյանի հայտարարությունից հետո մամուլն ինչ-որ կտորներ է պոկում և հայտարարում, որ նա ասել է՝ մենք պատրաստ ենք գնալ զիջումների, որ կոնֆլիկտը կարող է լուծվել համատեղ զիջումների շնորհիվ: Մյուս մասի մասին ավելի հազվադեպ է խոսվում, որ նախ և առաջ՝ պետք է կրակոցները դադարեցնել, դիպուկահարներին հանել, Լեռնային Ղարաբաղին վերադարձնել բանակցությունների սեղան, վստահության միջոցներ տեղադրել: Այդ ժամանակ հնարավոր կլինի փոխզիջումների մասին խոսել: Ակնհայտ է, որ դա Ադրբեջանի համար ընդունելի չէ»,- նշեց քաղաքագետը:
Ա. Իսկանդարյանի խոսքով՝ Ռուսաստանին մեր տարածաշրջանում երկու բան պետք չեն՝ խաղաղություն և պատերազմ. «Ռուսաստանին պետք է պահպանել Հայաստանի, Ղարաբաղի և Ադրբեջանի կախվածությունն իրենից: Ռուսաստանին պետք է իրավիճակը պահել այն շրջանակներում, ինչը կա»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47