Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի հրաժարականը ձևական բնույթ չի կարող կրել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինքը Վայոց ձորում տեղի ունեցած միջադեպից հետո այն խորհրդականի փաստաբանն է, որը ներգրավված է այդ գործում որպես կասկածյալ է և, արդյոք այս դեպքում ձևական չէր մարզպետի հրաժարականը։
Նրա խոսքով՝ նախկին մարզպետը ներկայացրել է, թե որն է իր հրաժարականի պատճառը։
Արարատ Գրիգորյանը նշեց նաև, որ փաստաբանական գործունեություն իրականացնելիս նախկին մարզպետի հետ գործնական հարաբերություններ է ունեցել, սակայն, ըստ նրա, դա որևէ կերպ չի խոչընդոտի նոր աշխատանքին:
«Եթե այդ հանգամանքը խոչընդոտ լիներ, ապա կարող ենք մտածել, որ մեր երկրում յուրաքանչյուր փաստաբան, բացի փաստաբանական գործունեություն իրականացնելուց, այլ գործունեություն չի կարող իրականացնել»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ շարունակելո՞ւ է պաշտպանել նախկին մարզպետի խորհրդականին, նա պատասխանեց. «Իհարկե ոչ, որովհետև իմ աշխատանքային բնույթն արդեն անհամատեղելի է լինելու այդ աշխատանքի հետ: Շուտով ներկայացնելու եմ դիմում Փաստաբանների պալատ, որ իմ արտոնագիրը կասեցնեն»:
Անդրադառնալով մարզին՝ Արարատ Գրիգորյանը նշեց, որ թեև Վայոց ձորում չի ապրում, բայց մարզի խնդիրներին որքան հնարավոր է ծանոթացել է։
Հարցին՝ սպասո՞ւմ էր, որ իրենց նման առաջարկ կներկայացվի, մարզպետը բացասական պատասխան տվեց։
Դիտարկմանը՝ ով է միջնորդել, որ իրեն նշանակեն այս պաշտոնին, Արարատ Գրիգորյանը նշեց, որ ոչ ոք չի միջնորդել, չեն երաշխավորել, վարչապետին էլ անձամբ չի ճանաչում:
«Երևի նշանակել են՝ ելնելով իմ այսքան տարիների աշխատանքային գործունեությունից, դրանք իմ ենթադրություններն են: Բնականաբար, համապատասխան ոլորտը համակարգող նախարարը՝ Սուրեն Պապիկյանը պետք է ներկայացներ։ Նախարարի հետ ունեցել եմ զրույց, իմ ունեցած մոտեցումներն եմ ներկայացրել, ենթադրում եմ, որ արժանացել է հավանության»,- նշեց նա:
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03