Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը ձեւավորել է միջուկային գործարքի իրագործման հատուկ կոմիտե, որը ներկայում աշխատում է համաձայնագրի շրջանակում Թեհրանի կողմից պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի վրա: Այդ մասին հոկտեմբերի 31-ին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին։ «Կոմիտեն, որն ստեղծվել է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից, ներկայում զբաղվում է պարտավորությունների կրճատման չորրորդ փուլի մշակմամբ»,-նրա խոսքը մեջբերում է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան: ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ «ներկայում (միջուկային գործարքի պահպանման նպատակով եվրոպացիների) գործադրած ջանքերն զգալի արդյունքներ չեն տվել, եւ, եթե իրադրությունը չփոխվի, ապա Թեհրանը կդիմի պարտավորությունների կրճատմանն ուղղված հաջորդ քայլին»: Նա հավելել է, որ «այդ խնդրի լուծման դիվանագիտական ճանապարհը մնում է բաց»: «Եվրոպացիները եւ հատկապես Ֆրանսիան ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ»,-նշել է Մուսավին: Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հատուկ մարմին է, որի մեջ մտնում են իշխանության գործադիր, դատական եւ օրենսդիր ճյուղերի ղեկավարները, երկրի հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչը, ինչպես նաեւ մի շարք նախարարներ եւ զինվորականներ: Քաղաքական ինստիտուտի հիմնական խնդիրը պաշտպանության ու անվտանգության բնագավառներում երկրի քաղաքականության մշակումն ու պլանավորումն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44