Հասարակական և քաղաքական տարբեր շրջանակներում շարունակում են քննարկվել «Հոկտեմբերի 27»-ի գործի հնարավոր վերաբացման մասին լուրերը և ՍԴ շուրջ ծավալվող իրադարձություններին տրված միջազգային արձագանքը:
Այսօրվա ասուլիսի ժամանակ 168.am-ի խնդրանքով այս թեմաներին անդրադարձան նաև ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը և ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է օրակարգ բերվել «Հոկտեմբերի 27»-ի գործը, և ինչպե՞ս են վերաբերվում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի մտահոգություններին՝ Վարդան Բոստանջյանն արձագանքեց.
«Այս պահին, իմ կարծիքով, գոյություն ունի ձեռք բերված իշխանության պահպանման գերխնդիր, որը ենթադրում է ամենազանազան հարցեր՝ ՍԴ, դատաիրավական, ինչպես նաև՝ «Հոկտեմբերի 27»: Եթե այսպես շարունակվի, հնարավոր է՝ հետադարձով հասնենք Տիգրան Մեծին:
Սա այնքան տրիվիալ է, ողորմելի, ու՝ արի ու տես, որ այսօր դա է տեղի ունենում: Այն կարող է տեղի ունենալ այնքան ժամանակ, ինչքան ժամանակ մենք կարող են համակերպվել այդ վիճակին»:
Գևորգ Պետրոսյանը, սակայն, նկատեց, որ Վարդան Բոստանջյանի նշած հետդարձը դեռևս մինչև 1997 թվականն է հասնում. «Ինձ մոտ հարց է առաջանում՝ ինչի՞ մի քանի տարի էլ հետ չեն գնում, 1996 թվական ինչի՞ չեն գնում. եթե չեմ սխալվում, 1996 թվականին հենց իշխանությունը պահելու հետ կապված շատ ավելի նշանավոր իրադարձություններ տեղի ունեցան:
Եթե իսկապես ուզում եք այս երկրում արդարության մթնոլորտը հաստատվի, մի քիչ էլ հետ գնացեք. Կանգնել են 97-ի վրա ու հետ չեն գնում»:
Անդրադառնալով Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջ. Բուքիքիոյի հայտարարությանը՝ նա նշեց. «Ակնհայտ է, որ իրենք էլ են քաղաքական ենթատեքստ տեսնում: Իրավունքից գալիս ենք քաղաքականության դաշտ: Ես հավաստիության կանխավարկածով վերաբերվելով մեր իշխանության և մեր իրավապահ մարմինների գործողություններին և որոշումներին, երբեք չեմ ասել, որ սա բացառապես քաղաքական գործընթաց է` թեպետ հոգու խորքում նման կասկած ունեցել եմ, հիմա գնալով կասկածները խորանում են:
Վիրահատությունից տանում ես հարցաքննության. Դա ի՞նչ գործելաոճ է: Էս դարի գլխավոր հանցագործը Արա Բաբլոյանն ու Արսեն Բաբայա՞նն են»:
Առհասարակ, ՍԴ-ի հարցում ԱԺ պատգամավորը մեկ խնդիր է տեսնում. «Ասում են` ՍԴ-ում ճգնաժամ է. այնտեղ մի ճգնաժամ կա՝ էդ ճգնաժամի անուն-ազգանունը Վահե Գրիգորյան է, որը բացարձակապես չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, բայց ինքնագոհ կերպով ծառերի տակ ինչ-որ հարցազրույց է տալիս ու ասում՝ նման մարմին չկա:
Ա՛յ ընկեր ջան, եթե նման մարմին չկա, ՍԴ գոյություն չունի, դու ինչի՞ համար ես պայքարում, չգործող կառույցի նախագա՞հ ես ուզում դառնալ»:
Ի դեպ, Գ. Պետրոսյանը նշեց, որ ինքն անձամբ մտադրություն ունի հետ կանչելու Վահե Գրիգորյանին, և չի բացառվում, որ նման նախաձեռնությամբ հանդես գա. «Էս երկրում պիտի ոչ մի անբան պաշտոնյա ընդհանրապես պաշտոնի չլինի և եղած դեպքում էլ՝ աշխատավարձ չստանա, անգամ 4 անգամ խրախուսում ես ստանում, ինչի՞ համար, ընկեր ջան: Բա ո՞ւր ա էդ Պետական վերահսկողական ծառայությունը:
Էս երկրում մինչև երկակի ստանդարտների ռեժիմից դուրս չգանք, ոչ մի ներդրում չի արվելու, սոցիալական խնդիրները մնալու են չլուծված, և այդպես շարունակ»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01