Հրազդանում 7-ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկելու գործով նախաքննությունը տեւեց ընդամենը 1.5 ամիս: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ գործն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ մեղադրական եզրակացության՝ վարորդ Վանիկ Սարգսյանը հուլիսի 4-ին երեկոյան, գտնվելով ոչ սթափ վիճակում վարել է մեքենա: Սարգսյանը քրոջ ամուսնու հետ իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ: Հասնելով սուպերմարկետի դիմացի խաչմերուկ՝ մուտք է գործել ճանապարհի խաչմերուկային հատված եւ թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, 24 հոդվածի 7-րդ մասի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ. դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որ զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից: Ավտոմեքենան, ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային, որն էլ տեղում մահացել է:
Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47