Եկել ենք, մեր ձայնը հասցնենք, որպեսզի Եվրոպայից եկած հյուրերը հասկանան, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքին հակառակ որևէ փաստաթուղթ Հայաստանում չի վավերացվելու: Այս մասին ՀՀ Ազգային Ժողովի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքում ասաց «Կամք» ՀԿ նախագահ Վահագն Չախալյանը:
Բողոքի ակցիան իրականացվում է ընդդեմ Եվրախորհրդի բարձրաստիճան ներկայացուցիչների, որոնք ժամանել են Հայաստան՝ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հետ կապված քննարկումներ անցկացնելու:
«Մենք ունենք հստակ տեղեկություն, որ շատ մեծ ճնշում կա ՀՀ-ի վրա, անգամ պայման է դրվում, որ կամ Ստամբուլյան կոնվենցիան վավերացնող փաստաթուղթը վավերացվում է, կամ չի լինելու Եվրոպայի հետ բոլոր տեսակի հարաբերությունների խորացում: Բայց մեզ համար կարևորը մեր ազգային գոյության ձևի, տեսակի պահպանության հարցն է»,-ասաց Չախալյանը` նշելով, որ այսօրվա քննարկումը ևս ճնշումների արդյունքում է կայանալու:
«Կամք» ՀԿ-ի նախաձեռնած ակցիային միացել է նաև «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը, որն իր ելույթում նշեց, որ ներկայիս իշխանությունը խախտել է նախընտրական խոստումները:
«Այսօր ԱԺ պատերի հետևում ծվարել են մարդիկ, որոնք կազմակերպել են հերթական գաղտնի քննարկումը: Երբ մենք մեր պնդումներն անում ենք Ստամբուլյան կոնվենցիայի և այլ խնդիրների վերաբերյալ, ահա այս պատերի հետևում ծվարած բազմաթիվ իմքայլական պատգամավորներ ասում են` «Ժողովուրդը մեզ տվել է իր վստահության քվեն, և մենք անելու ենք այն, ինչ գտնում ենք ճիշտ», բայց նրանք մոռանում են, որ ընտրությունների ժամանակ հանրությանը չեն ասել, որ գալու են պղծություններ մտցնելու համար: Նրանք հանրությանը չեն ասել, որ սատանիզմ են բերելու Հայաստան, նրանք հանրությանը չեն ասել, որ ծաղրի առարկա են դարձնելու հայու գենը»,-ասաց Խաչատրյանը:
Բողոքի ակցիային միացած «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանն էլ նշեց, որ ակցիայի մասնակիցները փաստում են՝ ՀՀ-ում բոլորը դեմ են այլասերմանը: «Ինչ է նշանակում ընդունել Ստամբուլյան կոնվենցիան ՀՀ-ում: ՀՀ ԱԺ-ն անգամ իրավունք չուներ քննարկել Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու հարցը: Մենք վավերացնում ենք այն ամենը, ինչ ստորագրվել է նախկինում, մինչդեռ պետք է մերժեինք»,-ասաց Աղեկյանը:
Բողոքի ակցիան շարունակվում է:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14