Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափը ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն է: Այդ ձևաչափից կարգավորման գործընթացը դուրս բերելու Ադրբեջանի կողմից պարբերաբար կատարվող փորձերը միայն խափանում և հարված են հասցնում հիմնահարցի խաղաղ, բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադառնալով ՄԱԿ -ի գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի օրակարգում ԼՂ-ի մասին հարցի ներառմանը: «Եվ դա ոչ միայն Հայաստանի կարծիքն է, այլև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների դիրքորոշումը, որը տարբեր մակարդակներով բազմիցս արտահայտվել է նրանց կողմից»,-ասաց ԱԳ փոխնախարարը:
Նրա խոսքով` «Իրավիճակն Ադրբեջանի օկուպացված տարածքներում» վերնագրով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի օրակարգային կետի ներքո բանաձևեր ընդունվել են երկու անգամ` 2006թ. սեպտեմբերի 7-ին և 2008 ապրիլի 25-ին (60/285 և 62/243` համապատասխանաբար): Դրանից հետո, 2009-ից սկսած ԳԱ օրակարգում նույնանուն այդ կետը պահպանվել է, սակայն որևէ բանաձև չի ներկայացվել և, համապատասխանաբար` չի ընդունվել:
ԳԱ գալիք` 71-րդ նստաշրջանի օրակարգում ևս նախատեսվում է այդ օրակարգային կետի պահպանումը: «Հայաստանի պատվիրակությունն ավանդաբար հանդես է գալիս ելույթով` տարանջատվելով Ադրբեջանի այդ առաջարկից, ինչը կարվի նաև այս նստաշրջանի մեկնարկին` օրակարգի ընդունման ընթացքում»,-ընդգծել է Քոչարյանը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55