ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամերիկացիներին կարդալ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսային բանակցությունների սղագրությունը, որոնց պատճառով նրա դեմ իմփիչմենթի ընթացակարգ են սկսել, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Washington Examiner-ին։ «Վաղ թե ուշ կնստեմ (գուցե դա կլինի նախագահի զրույց ուղիղ եթերով բնակչության հետ) եւ կկարդամ խոսակցության սղագրությունը, որովհետեւ մարդիկ պետք է այն լսեն»,- ասել է նախագահը պարբերականի հարցազրույցում։ Թրամփը նշել է, որ իր հեռախոսազրույցը Զելենսկու հետ «լավ» էր, եւ ինքը «ոչ մի վատ բան չի արել», ի տարբերություն, նրա խոսքով, ԱՄՆ նախորդ նախագահներ Բիլ Քլինթոնի եւ Ռիչարդ Նիքսոնի։ Միեւնույն ժամանակ, Թրամփն ավելացրել է, որ քանի որ Վաշիգտոնն օգնում է Ուկրաինային, նա «պարտավոր է ուշադրություն դարձնել կոռուպցիային»։ «Մենք նրանց փող ենք տալիս, մենք նրանց զենք ենք տալիս։ Մենք պարտավոր ենք ուշադրություն դարձնել կոռուպցիային»,- ասել է նա։ Դեմոկրատներն սկսել են իմփիչմենթի ընթացակարգն ընդդեմ Դոնալդ Թրամփի Ներկայացուցիչների պալատում՝ նրան մեղադրելով այն բանում, որ խնդրել է օտարերկրյա պետության օգնությունը ընտրություններին՝ քաղաքական հակառակորդին՝ նախկին փոխնախագահ Ջո Բայդենին (որն առաջադրվել է որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կուսակցությունից) վարկաբեկելու փորձի միջոցով, միջամտելու համար։ Թրամփը չի ընդունում մեղադրանքները։ Սեպտեմբերին Սպիտակ տունը հրապարակեց ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահների խոսակցության սղագրությունը։ Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ Զելենսկու հետ զրույցում Թրամփը կարող էր խնդրել հետաքննություն սկսել Բայդենի որդու՝ Հանթերի դեմ։ Սղագրությունը հաստատեց, որ Թրամփը խնդրել է Զելենսկուն հետաքննել նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի ազատման հանգամանքները, որը քննում էր Burisma Group-ի գործունեությունը, որի տնօրենների կազմում էր Բայդենի որդին, եւ հենց Հանթեր Բայդենի գործը։
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14