Չինաստանը մտադիր է հետագայում եւս ընդլայնել արտաքին աշխարհի համար իր բաց լինելը, երկրում բարենպաստ պայմաններ ստեղծել արտասահմանյան ընկերությունների աշխատանքի համար, պարզեցնել առեւտրային ընթացակարգերը եւ իր շուկային հասանելիությունը, ուրբաթ հայտարարել է ՉԿԿ ԿԿ տնտեսական եւ ֆինանսական հարցերի կոմիտեի գրասենյակի պետի տեղակալ Հան Վենսյուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Ներկայիս պլենումը հանդես է եկել բարձր մակարդակի բաց տեսակի տնտեսության նոր համակարգ կառուցելու առաջարկով, իրականացնել բազմակողմանի եւ լայն հրապարակայնություն»,- հայտարարել է պաշտոնյան հոկտեմբերի 28-31-ը Պեկինում անցկացված 19-րդ գումարման ՉԿԿ ԿԿ 4-րդ պլենումի արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում: Նրա խոսքով՝ «արտաքին աշխարհի համար բաց լինելը Չինաստանի հիմնական պետական քաղաքականությունն է, եւ անկախ միջազգային ասպարեզում տեղի ունեցող փոփոխություններից՝ Չինաստանի բաց լինելը միայն կմեծացվի, երկրում գործարար միջավայրը կբարելավվի, գլոբալ տնտեսության հետ կապերը ավելի սերտ կդառնան, իսկ փոխադարձ օգուտի լայնությունն ու խորությունը բոլոր երկրների հետ հետագայում էլ կզարգանան»: Նա հավելել է, որ ավելի ընդլայնված բաց լինելու իրականացումը նախատեսում է շուկային հասանելիության զգալի դյուրացում, մշակող արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության, մշակույթի, կրթության, հեռահաղորդակցության, ֆինանսների ոլորտների բաց լինելու ընդարձակում: Դրանից բացի, Հան Վենսյուն նշել է առեւտրի եւ ներդրումների ազատականացմանը եւ ընթացակարգերի պարզեցմանը նպաստելու անհրաժեշտությունը, արտասահմանյան կապիտալի իրավուքների եւ օրինական շահերի պաշտպանությունը՝ արտասահմանյան ներդրումների մասին օրենքին բարեխղճորեն հետեւելու միջոցով, չինական շուկայում տեղական եւ արտասահմանյան ընկերությունների ազնիվ մրցակցության համար պայմանների ստեղծումը, մտավոր սեփականության իրավունքների եւ առեւտրային գաղտնիքի պաշտպանության ամրապնդումը, բարձրորակ բիզնես միջավայրի ստեղծումը, որը կառավարվում է օրենքների հիման վրա:
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03