Արդարադատության նախարարան այսօր մասնակցել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին նվիրված երկօրյա քննարկումների շարքի առաջին հանդիպմանը, որը կազմակերպել էր Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության կապերի վարչությունից:
Նախարարն իր շնորհակալական խոսքն է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը և հատկապես Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամին՝ Արդարադատության նախարարության հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու և հանդիպումը կազմակերպելու համար։
Ռուստամ Բադասյանը շեշտադրել է այն հանգամանքը, որ կրթական հաստատությունների և հատկապես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի փորձագիտական ներուժը մեծապես կարող է նպաստել ոլորտային բարեփոխումների իրականացմանը։
Նախարարը նաև նշել է, որ ներկայում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում բարեփոխումների իրականացումը հանդիսանում է Կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ըստ այդմ՝ ներկայում լրամշակման փուլում է գտնվում Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության նախագիծը։ Առաջիկայում այն կներկայացվի Կառավարության հաստատմանը։
Բարեփոխումների այս փուլում նախարար Բադասյանը կարևորել է Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը, որը համահունչ կլինի միջազգային չափանիշներին, և դրա ուղղությամբ օրենսգրքի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի արդյունավետ աշխատանքը։
Նախարարը, բարձր գնահատելով Քրեակատարողական գործող օրենսգրքի դերը մեր երկրի իրավական համակարգում, միաժամանակ փաստել է, որ ժամանակակից պայմաններում այն օբյեկտիվորեն այլևս ի վիճակի չէ բավարար չափով իրացնել իրավական պետության ժողովրդավարական նվաճումները: Օրենսգրքում փոփոխությունների անհրաժեշտությունն առավել առարկայական են դարձել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային այնպիսի կազմակերպությունների գնահատականների լույսի ներքո, ինչպիսին են ԽԿԿ-ն, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն և այլ կազմակերպությունները:
Ռուստամ Բադասյանը նշել է, որ Քրեակատարողական նոր օրենսգրքի նախագիծն իր մեջ պարունակում է շատ խնդիրների լուծմանն ուղղված առանցքային և նոր լուծումներ՝ միաժամանակ փաստելով, որ այդպիսի լուծումների նախանշման հարցում մեծ է Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի Արդարադատության նախարարության պետքարտուղար դոկտոր Ստեֆան ֆոն դեր Բեքի ներդրումը։
Քննարկման մասնակիցներին իր ողջույնի խոսքն է ուղղել նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Բանցհաֆը։ Դեսպանը կարևորել է Արդարադատության նախարարության հետ երկարատև և արդյունավետ համագործակցությունը և փաստել, որ այսպիսի հանդիպումները հիմք են հայ-գերմանական համագործակցության ակտիվացման համար։ Դեսպանի խոսքով՝ Քրեակատարողական նոր օրենսգրքի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության կայացմանը:
Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Միջազգային իրավական համագործացության գերմանական հիմնադրամի Հարավային Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Ֆրանկ Հուփֆելդը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը և Գերմանիայի Ստորին Սաքսոնիա երկրամասի արդարադատության նախարարույան պետքարտուղար Ստեֆան ֆոն դեր Բեքը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկել են պատժի նպատակներին, պատժի կատարման սկզբունքներին, դատապարտյալների վերասոցիալականացմանը և դրա հիմնական միջոցներին, պատժի կատարման նկատմամբ դատական վերահսկողությանը, կարճաժամկետ ազատազրկմանը և պատժի կրման պայմաններին առնչվող մի շարք հարցեր։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01