Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղում շարունակվում է եկեղեցու վերականգնումը։ Jnews-ի հաղորդմամբ, Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանության գործակալությունից վերջնական թույլտվություն ստանալու գործընթացը ձգձգվել է, սակայն վերականգնման աշխատանքները նորից սկսվել են, որպեսզի չհետաձգվեն մինչ ձմեռ:
Ըստ Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Բեքա Բարամիձեի, նրանք դեռևս թույլտվություն չեն տվել եկեղեցու վերականգնումը շարունակելու համար: Նրա խոսքով, Ախալքալաքի քաղաքապետարանն արդեն տեղյակ է, և պետք է հոգ տանի, որ աշխատանքները չշարունակվեն:
Գյուղացիների խոսքով, անհնար էր շենքը թողնել ավերված վիճակում երկար ժամանակ և որոշեցին շենքը բերել այնպիսի վիճակի, որ ձմռանն այն ամբողջությամբ չքանդվի:
Կորխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մեսրոպ Իրիցյանի հավաստիացմամբ, նրանք ունեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ մեկի՝ վերջնականի:
«Մնացել է միայն ճարտարապետական փաստաթուղթը», – ասել է Մեսրոպ Իրիցյան:
Կրոնական հարցերի գործակալության կողմից նախնական թույլտվությունը ստացվել էր դեռ 2019 թվականի հուլիսին, բայց դրանից հետո վերականգնումը պետք է համաձայնեցված լիներ Մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության հետ, որը պետք է թույլտվություն տա և արդեն կոնկրետ նախագծի և կոնկրետ շինարարության համար:
Ավելի վաղ՝ Jnews-ին տված հարցազրույցի ժամանակ Բեքա Բարամիձեն ասել էր, որ Կորխում աշխատանքների նախաձեռնողները պետք է կատարեն հնագիտական հետազոտություն, որից հետո հնարավոր կլինի համաձայնեցնել նախագիծը և թույլտվություն ստանալ գործակալությունից: Նա նշել էր, որ սովորաբար հետազոտությունը տևում է 1 կամ 2 ամիս: Դրանից հետո կարելի է թույլտվություն ստանալ:
Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերականգնման համար գյուղացիները մի քանի տարի հավաքել էին գումար և որոշել այս տարի սկսել աշխատանքները, քանի որ պատերն արդեն փլուզվում էին:
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14