Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը միևնույն ժամանակ կլինի ճանաչումն այն փաստի, որ այդ երկիրը հանդուրժող պետություն դառնալու ճանապարհին է: Այս մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ասել է ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականի լրագրող Ռոժեր Կոհենին տված հարցազրույցում: «Ճանաչումն այն փաստի, որ ինչ-որ բան սխալ ես արել հասարակ կյանքում, ընտանիքում, ընկերների հետ հարաբերություններում, ուժ է: Դա թուլության նշան չի կարող համարվել»,- նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանն ու այս հարցում Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրող Ռոժեր Կոհենը The New York Times-ում ստվարածավալ հոդված է հրապարակել, որում անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստին: «Հայաստանի բոլոր գրասենյակներում կարող ես տեսնել Արարատ սարի նկարները: Սարը, որն այժմ գտնվում է Թուրքիայում, խորհրդանիշն է հայերի կարոտի, հպարտության, վերադարձի հույսի և Հայոց ցեղասպանության, որը սկսվեց 1915 թվականին, Օսմանյան կայսրությունում սպանվեցին ավելի քան մեկ միլիոն հայեր: Այս շաբաթ Ներկայացուցիչների պալատը, անտեսելով թուրքական նախազգուշացումները, ընդունեց այդ ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Նախագահ Բարաք Օբաման այդպես էլ չճանաչեց այն, թեպետ 2008 թվականին որպես նախագահի թեկնածու խոստացել էր: Ռեալպոլիտիկը հաղթեց նրա սկզբունքներին»,- գրում է Կոհենը: Հոդվածագիրն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջացման պատմությանը՝ արձանագրելով, որ այսօր Հայաստանը փակ սահմաններ ունի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ և բաց են միայն Վրաստանի և Իրանի հետ սահմանները: «Այդուհանդերձ, ես հայերին տեսա անկոտրում ոգով: Ի՞նչ նշանակություն կարող են այսօր ունենալ ֆիզիկական սահմանները: Հայաստանի շուրջ երեք միլիոն քաղաքացիները մշտական կապի մեջ են Սփյուռքի մի քանի անգամ ավելի հայերի հետ, ովքեր մշտապես գումարներ են ուղարկում հայրենիք: Ունենալով ուժեղ տեխնիկական սեկտոր՝ Հայաստանն իրեն համարում է ստարտափ երկիր: Երկրի հայացքն ավելի շատ ուղղված է ապագային, այլ ոչ թե անցյալին: Երկրում 2018 թվականին իրականացված հեղափոխությունը, որի ժամանակ ոչ մի կաթիլ արյուն չթափվեց, դրախտ չբերեց, սակայն այն վերացրեց ֆատալիզմը: Մարդիկ զգում են, որ ունեն ազատություն անելու այն, ինչ ցանկանում են»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Հայաստանում շաբաթներ շարունակ տեղի ունեցած բողոքի ցույցերի նման Բեյրութում, Բաղդադում և Սանտյագոյում ևս վերջին շաբաթների ընթացքում ցույցեր սկսվեցին, որոնց հետևանքով ցնցվեցին կառավարությունների հիմքերը, իսկ որոշ դեպքերում հրաժարականների պատճառ դարձան: «Բեռլինյան պատը քանդած ոգին շարունակում է ապրել» խորագիրը կրող հոդվածի հեղինակը Հայաստանի նախագահի հետ զրույցում անդրադարձել է ողջ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների ալիքին: Խոսելով թեմայի մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ հին համակարգերը մեր օրերում այլևս չեն աշխատելու: «Մենք ապրում ենք քվանտային աշխարհում, քանի որ մեր կյանքի ավելի քան կեսն արդեն վիրտուալ է»,- ասել է նախագահը՝ Հայաստանն անվանելով աշխարհի «առաջին լաբորատորիաներից մեկը», որը փնտրելու է «վարքագծի նոր կանոններն» այն աշխարհի համար, որտեղ ամեն անհատ ունի ձայն, որը «կարող է լսելի դարձնել ամեն օր»:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01