ԼՂ կարգավորման հարցում հստակ ձևակերպված և ընդունելի որոշումը կարող է ընդունվել հանրաքվեի միջոցով, կարծում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ խնդիրն է՝ բանակցային սեղանի շուրջ փնտրել և գտնել Հայաստանի, հայ ժողովրդի համար ընդունելի լուծում: Եվ երբ բանակցային գործընթացում կձևակերպվի այնպիսի լուծում, այնպիսի առաջարկ, որն ընդունելի կլինի առաջին հերթին հայ ժողովրդի համար, այն կներկայացնեմ, կլինի համազգային քննարկում, որոշումները կկայացվեն համազգային ֆորմատով, եթե անհրաժեշտ լինի հանրաքվեի միջոցով», - ասաց Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում:
Նա ընդգծեց, որ ԼՂ կարգավորման հարցում բացառվում են դավադրությունները։
Փաշինյանը նշեց նաև, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա իրավիճակը միշտ էլ վտանգներ է պարունակում։
«Սակայն դրանք ավելին չեն, քան եղել են 3, 4 կամ 5 տարի առաջ: Նախորդ 1,5 տարվա ընթացքում լարվածության կտրուկ նվազում կա, սակայն դա չի նշանակում, որ լարվածություն չկա: Ցավոք սրտի, մենք ունենք նաև զոհեր», - ասաց Փաշինյանը:
Վարչապետը նաև նշեց, որ Հայաստանի և Արցախի մոտեցումները ԼՂ կարգավորման հարցում նույնական են։
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01