Կալանավորել են մի քաղաքացու, որը ծանր հիվանդ է քաղցկեղով: Այս մասին այսօր` նոյեմբերի 4-ին, Արարատի մարզի դատախազության շենքի դիմաց ասացին բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները:
Նշենք, որ նրանք բողոքում են դատարանի կալանքի որոշման դեմ, պնդում են, որ իրենց քաղցկեղով հիվանդ համագյուղացին չի կարող գտնվել կալանքի տակ եւ բուժում ստանալ:
«Կալանավորել են մի քաղաքացու, որը ծանր հիվանդ է քաղցկեղով, արդյոք իշխանությունը պատասխանատու է էս մարդու կյանքի համար: Էս մարդը հարգված, գյուղում սիրված մարդ է: Մենք հասկանում ենք, որ ինքն օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել, բայց սա չի նշանակում, որ ծանր հիվանդությամբ տառապող մարդուն կալանավորեին, ասենք կարար լիներ տնային կալանք: Հիմա մենք պահանջում ենք դատախազությանը, որպեսզի փոխվի քաղաքացու խափանման միջոցը, պահանջում ենք անհապաղ առողջապահության նախարարությունը քայլեր ձեռնարկի, քանի որ մենք հնասկանում ենք, որ քրեակատարողական հիմնարկում չենք կարող բուժել քաղցկեղ հիվանդությունը: Իշխանությունները շատ են սիրում ասել` մեր քաղաքացին բարձրագույն արժեք է, թող խոսքով ապացուցեն»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը` նշելով, որ նա 2 մանկահասակ երեխա ունի:
Ակցիայի մյուս մասնակիցն էլ ասաց, որ կալանավորվածի ցավերը մեղմացնում են քնաբերով. «2 ժամը մեկ Շտապօգնությունը գնում է, քնաբերը սրսկում է, թողնում, գնում է»:
Կալանավորված Գրիշա Հակոբյանի եղբայրն էլ ասաց, որ իր եղբորը հանդիպել է, վիճակը շատ ծանր է:
Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :
2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել:
Դատախազությունից էլ բողոքի ակցիա անցկացնողներին հորդորեցին մի քանի հոգով ներկայացնել խնդիրը դատախազությունում, ինչին նրանք չէին համաձայնում, պնդում էին, որ պետք է լրատվամիջոցներն էլ ներկա լինեն:
Ի վերջո դատախազությունից համաձայնվեցին եւ ակցիայի մասնակիցներն այս պահին լրագրողների հետ հանդիպում են Արարատի մարզի դատախազ Սեւակ Հարությունյանը:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01