ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Սեւան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2019թ. նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:30-ին, Գավառի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վիրավորմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ Գուրգեն Հակոբյանը՝ ծնված 1979թ., ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի նոյեմբերի 2-ին՝ ժամը 9:17-ի սահմաններում, Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 39.2կ/մ հատվածում, Գուրգեն Հակոբյանին կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ինքնաձիգից կրակահերթ է արձակվել վերջինիս վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածի ուղղությամբ, որի հետեւանքով Գուրգեն Հակոբյանն ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային բազմաթիվ մարմնական վնասվածքներ, իսկ այդ պահին ավտոմեքենայում գտնվող եւս մեկ անձի՝ ծնված 1962 թվականին, պատճառվել է մարմնական վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով: Ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։
Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմացի եւ ձախ կողային հատվածում հայտնաբերվել է շուրջ 30 հրազենային գնդակային վնասվածք, իսկ ճանապարհի եզրից՝ 21 հատ կրակված պարկուճ, հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ, կատարվել առգրավումներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական, դատաքիմիական, դատակենսաբանական, դատահետքաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Հանձնարարություններ են տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03