Սթիվ Իսթերբրուքը հեռացել Է McDonald՚s արագ սննդի ռեստորանների ցանցի նախագահի եւ գլխավոր տնօրենի պաշտոնից՝ ստորադրյալ կնոջ հետ սիրավեպի պատճառով, նրան փոխարինել Է Քրիս Քեմփզինսկին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է McDonald՚s-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: «Քեմփզինսկին դարձել Է Սթիվ Իսթերբրուքի փոխարինորղը, որն ընկերությունից հեռացել Է այն բանից հետո, երբ դրա ղեկավարությունը հանգել Է այն եզրակացության, որ նա խախտել Է ընկերության քաղաքականությունը եւ դրսեւորել ողջամտորեն դատելու վատ ունակություն՝ վերջերս փոխադարձ համաձայնությամբ փոխհարաբեությունների մեջ մտնելով աշխատակցուհու հետ»,- նշվում Է հաղորդագրության մեջ: «Դա սխալ Էր»,- խոստովանել Է 52-ամյա Իսթերբրուքն Էլեկտրոնային փոստով ուղերձում, որը մեջբերում Է The Wall Street Journal թերթը: McDonald՚s-ի նոր նախագահը եւ գլխավոր տնօրենն ավելի վաղ գլխավորել Է ընկերության ստորաբաժանումն ԱՄՆ-ում եւ պատասխանատու Էր արագ սննդի մոտավորապես 14 հազար ռեստորանների գործարարության համար: Նոյեմբերի 3-ին նա մտել Է տնօրենների խորհրդի կազմ: McDonald՚s-ն ԱՄՆ-ի կորպորացիա Է, որն արագ սննդի ռեստորանների՝ աշխարհում խոշորագույն ցանցերից մեկի սեփականատերն Է: Այն հիմնվել Է 1940 թվականին Սան Բեռնարդինոյում (Կալիֆոռնիայի նահանգ): Ներկայում նրա կենտրոնակայանը գտնվում Է Չիկագոյում (Իլինոյսի նահանգ): Ընկերությունն ունի 38 հազարից ավելի ռեստորան աշխարհի ավելի քան 100 երկրում, ներառյալ Ռուսաստանում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14