ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունում է՝ ՀԱՊԿ-ում կան երկրներ, որոնք հատուկ վերաբերմունք ունեն Ադրբեջանի նկատմամբ, բայց, ըստ նրա, պետք է ուշադիր լինել և համեմատական անցկացնել այլ կազմակերպությունների հետ:
«Ամենաազդեցիկը ՆԱՏՕ-ն է, և, եթե նայում ենք, թե ինչ խնդիրներ կան այնտեղ և այստեղ՝ ՀԱՊԿ-ում, կարելի է ասել՝ մոտավորապես նույն կարգի խնդիրներ են: Վերջին անգամ Մակրոնը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն կազմակերպություն է, որն իրենից ոչինչ չի ներկայացնում: Այո՛, ՀԱՊԿ-ում էլ կան խնդիրներ, բայց պետք է գիտակցենք, որ սպառնալիքները տարբեր պետությունների համար տարբեր են»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ ՀԱՊԿ ասելով, ՀՀ-ի դեպքում՝ հասկանում ենք ռուսական բազան Գյումրիում, հայկական բանակը և ՌԴ-ի այլ ուժերը, որոնք գործում են այս տարածաշրջանում:
Ի պատասխան դիտարկման, որ ՀԱՊԿ անդամներն Ադրբեջանին զենք են վաճառում՝ Վաղարշակ Հարությունյանը շեշտեց, որ դա իրապես խնդիր է:
«Սա լուրջ խնդիր է, որովհետև այստեղ մի բան կա, այն է՝ երբ խոսում ենք ՀԱՊԿ-ից, պետք է հասկանանք, որ սրա հիմքում դրված է մի օրենք՝ սպառնալիքը մեր պետության համար, դա սպառնալիք է բոլոր պետությունների համար: Ըստ այդմ՝ այդ պետությունները չպետք է գործեն և անեն քայլեր, որոնք ուղղված կլինեն որևէ պետության անվտանգության դեմ: Զենք վաճառելը գործում է տրամաբանության մեջ, բայց այստեղ պետք է հաշվի առնել, որ մի պարագայում այն ապահովում է բալանսը, մյուս պարագայում՝ խախտում: Այնպես որ՝ կան նման խնդիրներ, և սրա մասին պետք է խոսվի և լուծում գտնվի»,- ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը:
Մարիամ Պետրոսյան
11:21
11:16
10:43
10:25
10:09
09:55
09:42
09:34
09:18
09:02
17:02
16:37
16:19
16:09
15:49
15:28
15:05
13:48
13:29
13:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55