Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան երեկվա ուղիղ եթերում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հնչեցրած հայտարարություններից կարևորում է մասնավորապես՝ «բացառվում են դավադրությունները Ղարաբաղի հարցում»:
«Հայաստանի ղեկավարը մի շատ կարևոր թեզ է առաջ քաշել, նշել է, որ չի կարող Արցախի նկատմամբ դավադրություն լինել, դա անընդունելի է: Իհարկե, մենք երբևէ չենք կասկածել, որ կարող է Հայաստանի որևէ ղեկավար դավադրություն անի Արցախի նկատմամբ, դա կլինի հայոց պետականությանը վերջը: Լավ է, որ ևս մեկ անգամ վերահաստատվեց, փաստորեն սա ինչ- որ տեղ երդում է եղել վարչապետի կողմից, որ որևէ նման քայլ չի արվելու, ոչ թե եղել է լոկ հայտարարություն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց նա:
Ինչ վերաբերում է Ն. Փաշինյանի հայտարարությանը, որ «Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար», նա նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը նմանատիպ թեզ, մի քիչ այլ շարադրությամբ, շատ վաղուց է առաջ քաշել:
«Մենք միշտ ասել ենք, որ հակամարտության համապարփակ ու վերջնական կարգավորման համար անհարժեշտ է, որպեսզի պատմական հաշտություն կնքվի ժողովուրդների միջև: Այդ պատմական հաշտությունը փաստաթուղթ չենք ստորագրում, ժողովուրդները գալիս են պատմական հաշտության ինչպես ռուս և գերմանացի, գերմանացի և ֆրանսիացի ժողովուրդները: Ավելի լայն ու խորը հասկացություն է: Մինչև դա չլինի, անհնարին է ակնկալել որևէ առաջընթաց: Իսկ ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը պատրաստ չէ նման քայլերի, մոտեցումների: Սա հակամարտության կարգավորման գործընթացում ամենամեծ ու միակ խոչընդոտն է»:
Հարցին, թե ՀՀ վարչապետը խոսել էր նաև հանրաքվեի մասին, բայց ինչպիսի՞ նոր իրավիճակ, հարց պետք է լինի, որ համազգային ֆորմատով կարող է որոշվել, չէ՞ որ Արցախը տարիներ առաջ իր անկախության հանրաքվեն արդեն արել է, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Չգիտեմ՝ կոնկրետ ինչ նկատի ունի վարչապետը: Ասենք մի առաջարկ են անում, փորձեն հանրավքեի դնել: Այն, որ Արցախի ձայնը նույնպես վճռորոշ է լինելու, արդեն իսկ նշանակում է, որ առանց Արցախի, Արցախի մեջքին, հետևին որևէ սեպարատ պայմանավորվածություն չի կարող լինել առհասարակ: Սա խոստովանություն էր, երդում էր Հայաստանի վարչապետի կողմից:
Թող լինեն համազգային քննարկումներ: Իսկ ի՞նչ է՝ համազգային քննարկումը նշանակում է, որ պետք է Արցախը հանձնվի: Եթե մեր ժողովորրդը գնա այդպիսի աննորմալ որոշման, որ պետք է Արցախը հանձվի, ուրեմն մեր ժոովուրդն արժանի չէ, որպեսզի ունենա անկախ պետականություն և այն անմիջապես կործանվելու է»:
Նրա խոսքով, այդ հանրաքվեն չի նշանակում, որ պետք է կասկածի տակ դնի Արցախի անկախությունը, անվտանգությունը, հուսալի ապագան:
«Մենք միշտ ասել ենք՝ մեզ համար չկա վերադարձ անցյալին: Չի՞ կարող լինել հանրաքվե, որ մենք միավորվում ենք և որը պետք է լինի ապագա Հայաստանի դրոշը»,- ասաց Դավիթ Բաբայանը:
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14