Ֆրանսիացի գիտնականների խումբը Փարիզ-Սյուդ համալսարանից ապացուցել է, որ որեւէ մանրէ չի կարող գոյություն ունենալ Եթովպիայի Դալոլ հրաբխային հովտում, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Nature Ecology & Evolution-ին։ Մասնագետները նշում են, որ ջրի առկայությունը մոլորակի մակերեսին, որպես կանոն, համարվում է որպես հնարավոր բնակելիության չափանիշ։ Սակայն հետազոտության ընթացքում պարզվել է, որ «անգամ Երկրի վրա կան ամեն տեսակ կենսազուրկ վայրեր, չնայած այնտեղ ջրի առկայությանը»։ Գիտնականների կարծիքով՝ պատճառն այն է, որ ջուրը հովտում տաք (մինչեւ Ցելսիուսի 109 աստիճան), չափազանց աղի լուծույթ է՝ մագնիումի գերակշռությամբ։ Ջրի այսպիսի բաղադրությունը ստիպում է կենդանի բջիջներին քայքայվել։ Միեւնույն ժամանակ, մասնագետները հայտնաբերել են կյանք հովտից ոչ շատ հեռու, դրանք հիմնականում միաբջիջ արխեաներ են։ Մինչ այդ աղային գոյացություններով եւ թթվային աղբյուրներով Դալոլի հրաբխային տեղանքը արդեն մտել էր աշխարհի ամենաշոգ տեղերի ցուցակում։ Կարծիք կա, որ այն ունի օդի ամենաբարձր միջին ջերմաստիճանը Երկրի բնակելի բոլոր վայրերի մեջ։ Բացի այդ, նման վարկանիշ ունեն նաեւ լիբիական Էլ Ազիզիա քաղաքը, որտեղ ամառային ամիսներին ջերմաստիճանը բարձրանում է մինչեւ Ցելսիուսի 48 աստիճան, Սուդանի Վադի Խալֆա քաղաքը, որտեղ գրեթե տեղումներ չեն լինում, ինչպես նաեւ Մահվան հովիտը Կալիֆոռնիայում, որտեղ գրանցվել է օդի ամենաբարձր աստիճանը։
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
17:04
16:35
16:08
14:01
13:52
13:38
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03