ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) արձագանքել է 2019 ֆինանսական տարում Հայաստանին 60 մլն դոլար օժանդակություն տրամադրելու ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը:
«Մենք ողջունում ենք դեսպան Լին Թրեյսիի հայտարարությունն առ այն, որ 2019 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող օգնությունը կգերազանցի 60 միլիոն դոլարը, ինչը նա որակեց որպես 40 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ»,- ասված է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հաղորդագրության մեջ:
«Մենք անհամբերությամբ սպասում ենք, որ ԱՄՆ դեսպանատունը հրապարակայնորեն մանրամասն վերլուծություն ներկայացնի ֆինանսական տարվա, հովանավորող կառույցի, գործունեության ոլորտի և կոնկրետ ծրագրի վերաբերյալ՝ հատուկ շեշտադրելով, թե արդյոք ԱՄՆ ռազմական գերատեսչության՝ Ադրբեջանին տրամադրվող ֆինանսական օգնությունը համապատասխանում է Հայաստանին տրամադրվող օգնությանը»,- հավելել է Արամ Համբարյանը:
Երկուշաբթի Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել առ այն, որ Հայաստանին տրամադրվող օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 տոկոսով:
Հայտարարությունում, մասնավորապես, նշվում էր. «Վերջին 27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտում էր աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը, և մենք, իհարկե, մտադիր չենք դա փոխել հիմա, երբ ժողովրդավարությունը Հայաստանում ավելի ամուր է, քան երբևէ: Ուստի մենք հպարտ ենք հայտարարել, որ այս տարի Հայաստանին կտրամադրվի 60 մլն դոլար օժանդակություն»,-ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան կայքում:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան համաձայն՝ օժանդակությունը կօգտագորվի մի շարք ոլորտներում, ներառյալ՝ «հակակոռուպցիոն, անվտանգության, էներգետիկ, կրթության, անգլերեն լեզվի ուսուցման, մարդու իրավունքների» և այլն:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01