Պաշտպանության նախարարաության վարչական շենքում տեղի ունեցավ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Նիստն իրենց ելույթով բացեցին ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ու ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը : Ավելի վաղ նրանք այցելել էին «Մայր Հայաստան» հուշարձանն ու «Հաղթանակ» զբոսայգու Անմար կրակի մոտ հարգանքի տուրք մատուցել Մեծ հայրենական զոհերի հիշատակին։
Բացման իրենց խոսքում Արարատ Միրզոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը կարևորեցին միջխորհրդարանական համագործակցության ամրապնդումն ու հետագա զարգացումը , այդ թվում` պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի և ՀԱՊԿ անդամ պետությունների ընդհնանուր անվտանգության ապահովման հարցերում: Մասնավորապես Արարատ Միրզոյանն ընդգծեց.
«Շատ ուրախ ենք Երևանում բարձրաստիճան նման հյուրեր ընդունելու հնարավորության համար։ Մեր ընդհանուր նպատակն է խորհրդարանական համագործակցության ամրապնդումը և փոխգործակցության ընդլայնումը՝ միջազգային հրատապ խնդիրների հավասարակշռված լուծման առումով։ Կարևոր է նաև , որ մենք, որպես խորհրդարանական պլատֆորմ, կարողանանք այսուհետ նույնպես էական ներդրում ունենալ տարածաշրջանային անվտանգության, ինչպես նաեւ կայուն զարգացման ապահովման գործում».
Մեծ առումով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի օրակարգում քննարկվեցին տեխնիկական բնույթի հարցեր: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ–ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը։ Իսկ այսօրվա նիստին դիտորդի կարգավիճակով մասնակցում էին միայն Սերբիան ու Աֆղանստանը:
ԱՊՀ ԽՎ խորհրդի նիստից հետո, լրագրողները զրուցեցին ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի հետ. Հայաստանի անվտանգությունը երաշխավորելու ՝ ՀԱՊԿ կառույցի հնարավոր անելիքներին հարցին ի պատասխան նա նշեց.
«Ռուսաստանը Հայաստանի դիտարկում է որպես դաշնակցի: Եթե Հայաստանի վրա հարձակում լինի, կգործարկվի ՀԱՊԿ-ի համապատասխան մեխանիզմը: Ցանկանում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանում գտնվում է Ռուսաստանի 102-րդ ռազմական բազան, որը միայն գեղեցկության համար չէ այստեղ»:
Խոսելով Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանի վրա կրակելու ու ըստ այդմ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին, Զատուլինը նշեց .
« Հայաստանն իրավունք ունի այդ հարցը բարձրացնել ՀԱՊԿ մյուս անդամների առջև, սակայն ես չեմ լսել, որ Հայաստանը նման հարց բարձրացնի: Դուք հիմա հարց եք տալիս, սակայն Երևանը պաշտոնապես չի խոսել այդ մասին»,-նշեց Զատուլինը:
Մանրամասները՝ տեսանյութում
Հերմինե Զեյնալյան
Աղբյուրը՝ slaq.am
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14