Հոլոքոստի եւ «Իսլամական պետության» հանցագործություններից առաջ տեղի ունեցավ հայերի կոտորածը: Այս մասին ասվում է «The Jerusalem Post»-ի հոդվածում, որի հեղինակները երկրի կառավարությանը կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հոդվածում ասվում է Օսմանյան կայսրությունում հայերի սիստեմատիկ կերպով սպանությունների մասին: «Ժամանակին Հայոց ցեղասպանության մասին քաջ հայտնի էր: Օսմանյան կայսրությունում գերմանացի ռազմական կցորդը դա «ոչնչացում» անվանեց, իսկ այլ զեկույցներում ներկայացվում էին սարսափելի մանրամասներ: Կանանց ստրկացնում էին եւ բռնաբարում, երեխաներին սովամահ էին անում»,- ասվում է հոդվածում: Հեղինակները նշում են, որ որպես պետություն Իսրայելը, որը հիմնվել է ցեղասպանությունից հետո, չափազանց լավ գիտի՝ ինչ է նշանակում լինել փոքրամասնություն, ենթարկվել կոտորածի եւ զանգվածային սպանությունների: Նրանք հիշեցնում են, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արդեն Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւ է ընդունել: «Ցավոք, Իսրայելը նման քայլի չդիմեց՝ քաղաքական պատճառներով: Հայերի ցեղասպանության ճանաչումը կխզեր Թուրքիայի հետ հարաբերությունները: Արդյունքում անցանկալի իրավիճակ առաջացավ, երբ մեր երկիրը, որը բախվել է նման հանցագործությունների, չի կարողանում օգնել մեկ այլ երկրի, որը եւս բախվել է նմանատիպ իրավիճակի»,- ասվում է հոդվածում: Հոդվածի հեղինակների խոսքով՝ ժամանակն է շտկել իրավիճակը այժմ, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է Իսրայելի նկատմամբ սադրանքները: «Թուրքիան կարծում է, որ կարող է սպառնալ այլ երկրների, եւ որ այդ երկրները չեն ճանաչի հայերի ցեղասպանությունը՝ թուրքական հպարտության հարցը: Իսրայելն այլեւս չպետք է վախենա Թուրքիայի արձագանքից»,- կարծիք են հայտնել հոդվածի հեղինակները: Հոդվածում նշվում է նաեւ, որ իսրայելցի պատգամավորներ Գիդեոն Սաարն ու Յայիր Լապիդը եւս կոչ են արել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: «Լապիդն ու Սաարը ճիշտ են: Ժամանակն է, որպեսզի Իսրայելը եւս ճիշտ վարվի՝ ոչ թե վրեժ լուծի Թուրքիայից, այլ շտկի սխալը»,- եզրափակում են հեղինակները:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44