Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ու պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության խորացման հնարավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ուրախ եմ ձեզ տեսնել Երևանում, և հույս ունեմ, որ կտեսնեմ ապագայում կրկին, ոչ միայն պաշտոնական, այլև աշխատանքային այցերով: Մեր հանդիպումն այսօր անցավ շատ ջերմ, բարեկամական մթնոլորտում, երկու բազմադարյա բարեկամ ժողովուրդների և նաև երկու շատ գործնական և իրենց պետությանը ծառայող մարդկանց աշխատանքային մթնոլորտում: Շատ բովանդակալից քննարկումներ ունեցանք լայն շրջանակով խնդիրների վերաբերյալ: Պայմանավորվեցինք, որ պետք է ջանքեր ներդնենք, որ հայկական և հունական մեծ սփյուռքները, որոնք տարածված են ամբողջ աշխարհով, համագործակցեն և ծառայեն մեր երկու պետությունների և ազգերի շահերին»,- ասաց նախագահը:
Արմեն Սարգսյանը նշեց, որ զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների պատմությանը:
«Չէինք կարող չխոսել մեր պատմության մասին: Երկու ժողովուրդներ, որոնք ոչ միայն ընդհանուր պատմություն, ընդհանուր մշակույթ ունեն, նաև ընդհանուր մոտեցումներ ունեն: Մեր բարեկամությունը հազարամյակների պատմություն ունի: Մոտ 100 տարի առաջ հայերն անցել են Մեծ եղեռնի օրհասական ճանապարհով, Պոնտոսի հույները ևս նմանատիպ ցեղասպանության ճանապարհ են անցել, և երկու ազգերը վերականգնել են իրենց, որպես փոքր, բայց գլոբալ պետություններ»,- նշեց Սարգսյանը:
14:18
13:28
13:09
12:49
12:32
12:13
12:10
11:38
11:23
11:02
10:45
10:32
10:16
09:52
09:42
09:35
09:23
09:16
09:02
18:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14