Նոյեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի ռեկտոր Թովմաս Մաչուլային և պրոռեկտոր Ռադկա Զավոդսկիին՝ ուղեկցությամբ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:
Հանդիպմանը պրն. Ռուբեն Միրզախանյանը շնորահավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին գահակալության 20-ամյակի կապակցությամբ, այնուհետև Վեհափառ Հայրապետին ներկայացրել է հյուրերին՝ անդրադառնալով երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով հյուրերին, ուրախություն է հայտնել երկու համալսարանների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցության առիթով, որը կնպաստի փոխադարձաբար երկու երկրներում սովորող ուսանողների կրթական մակարդակի բարձրացմանը:
Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ Սուրբ Էջմիածնի միաբաններն իրենց բարձրագույն կրթությունը շարունակում են տարբեր երկրների նշանավոր համալսարաններում և Քույր Եկեղեցիների հոգևոր ուսումնական հաստատություններում, ինչն էապես բարձրացնում է նրանց կրթական մակարդակը և հնարավորություններ ընձեռում միջմշակութային կապերի առավել սերտացման համար:
Իր հերթին ռեկտոր Թովմաս Մաչուլային, կարևորելով մշակույթի և եկեղեցու դերը երիտասարդներին կրթելու առաքելության մեջ, հույս է հայտնել, որ այս այցելությունը հիմք կհանդիսանա կրթական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Չեխիայի հարավային Բոհեմիայի համալսարանի միջև արդյունավոր համագործակցության ձևավորման համար:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունն անդրադարձել է նաև երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և Չեխիայի հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքին՝ իր երախտագիտությունը հայտնելով երկրի իշխանություններին համայնքի հանդեպ դրսևորվող հոգատար վերաբերմունքի համար:
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44