Երևանի պետական համալսարանում դասավանդվող առարկաների օպտիմալացման և արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքների շրջանակում նախատեսվում են աշխատակիցների կրճատումներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 6-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: «Վերջին 20-25 տարում մեզանում եղել է հետևյալ հիվանդությունը. Եթե կա այսինչ մասնագիտությունը, տրոհենք երկու մասնագիտության` իրար շատ նման, մեկում ժամերը տանենք առաջ, մյուսում` հետ, ասենք` տարբեր ծրագրեր են, որ ժամերը շատանան: Այդպիսի շատ մասնագիտություններ կան համալսարանում: Պետք է դրանք օպտիմալացնել»,- ասաց Գևորգյանը: «Արմենպրես»-ի ճշտող հարցին ի պատասխան, թե արդյոք այս օպտիմալացման արդյունքում կրճատումներ կլինե՞ն, ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ` անշուշտ: «Հիմա դժվար է ասել, թե ինչ կրճատումների թվաքանակի մասին է խոսքը: Կախված կլինի, թե ինչքանով կկարողանանք օպտիմալացնել: Եթե անգամ մենք դա չանենք, բայց չնպաստենք երիտասարդ գիտնականների մուտքին համալսարան, ապա բնական ճանապարհով մեկ է այդ կրճատումները լինելու են»,- նշեց նա:
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
16:02
15:59
15:47
15:37
15:18
14:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01