Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը աճուրդի կհանվի։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը: «Գույքով հետաքրքրվողներ կան, մենք պատրաստում ենք աճուրդի տարբերակը, հուսով ենք, որ շուտով աճուրդի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը կներկայացվի ու արագ կընդունվի»,- նշեց նա։ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ «Գոլդեն Փելես»-ով հետաքրքրված են հայեր, բայց ոչ Հայաստանից. «Նրանց թիվը կարծես ավելանում է, նաև նման խոսակցությունները նպաստում են դրան: Կլինեն մարդիկ, որոնք չեն հայտարարել իրենց հետաքրքրված լինելու մասին, բայց միգուցե աճուրդ հայտարարելուց հետո մասնակցեն դրան»։ Հարցին, թե ի՞նչ ժամկետներում հյուրանոցը կունենա սեփականատեր, կոմիտեի նախագահը պատասխանեց. «Եթե ոչ այս ամսվա մեջ, ապա դեկտեմբերի սկիզբ: Ամեն ինչ անելու ենք դրա համար»: Հիշեցնենք, որ կառավարության սեպետմբերի 26-ի նիստում ընդունված որոշման համաձայն, Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն փոխանցվեց Հայաստանի Հանրապետությանը։ Նախագծով առաջարկվում է որպես նվիրատվություն ընդունել «Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող գույքը, որի արժեքը կազմում է 7 մլրդ 535 մլն 889 հազար դրամ։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03