Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստին հարցաքննվեց «Սասնա ծռեր» խմբի անդամի Էդուարդ Գրիգորյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը դիմելով Է. Գրիգորյանին ասաց, որ թեև նրան ոստիկան Գագիկ Մկրտչյանին հրազենային վիրավորում հասցնելու մեղադրանք առաջադրված չէ, բայց դատաքննությամբ տվյալներ են ստացվել հենց իր անձի հետ կապված, խնդրեց ներկայացնել իրականությունը:
Մեղադրող դատախազի հարցին ի պատասխան, թե ամբաստանյալ Պավել Մանուկյանը հայտարարում է, որ դուք եք հրազենային վիրավորում հասցրել ոստիկան Գագիկ Մկրտչյանին, ի՞նչ կասեք այդ մասին, նա նշեց. «Ես չեմ եղել: Էլ ոչ մի բան չեմ կարող ասել, թե ինչու է ասել»: Նա ասաց, որ Պ. Մանուկյանի հետ թշնամական հարաբերություններ չունի, նաև չկարողացավ նշել պատճառը, թե ինչու է Պ. Մանուկյանն իր վերաբերյալ նման ցուցմունք տալիս:
Դատախազի հարցին՝ փորձե՞լ եք ճշտել Պավել Մանուկյանից, Է. Գրիգորյանը պատասխանեց. «Ոչ, անիմաստ եմ գտնում»:
Պավել Մանուկյանն արձագանքեց. «Ոչ մեկ առանձնապես ծանր հանցագործության մեջ չի մեղադրում, ասում եմ՝ պատահական կրակոց է, որից Գագիկ Մկրտչյանի ձեռքը վիրավորվել է»:
Նշենք, որ ՊՊԾ գնդում վիրավորված, այնուհետև հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի սպանության համար մեղադրանք է առաջադրված Արմեն Բիլյանին, սակայն դատավարության ժամանակ ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ հիվանդանոցում մահացած ոստիկանին պատահաբար կրակել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ՝ Էդվարդ Գրիգորյանը։
ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա Ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ Վերջինս նույնպես մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03